ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԲԵՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՒԵԼԻ ԱՐՇԱՒԻՐ ԵՐԻՑԵԱՆԻ ՈՐԴԻ՝ ՊՐՆ. ԱՐԱՄ ԵՐԻՑԵԱՆԻն

Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 21-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Աւետարանական համայնքի երբեմնի Վերապատւելի Արշաւիր Երիցեանի որդի՝ պրն. Արամ Երիցեանին:

Հանդիպման ընթացքին պրն. Երիցեանը յայտնեց, որ իր որդի՝ Սեւան Երիցեանը ուսումն աւարտել է Մանկական օրթոպեդի վիրահատող Երեւանի «Ուիգմոր Քլինիք»-ում (Wigmore Clinic) եւ ներկայիս մէկ նորաստեղծ հիմնարկութեան տնօրէնի պաշտօն է վարում, որի նպատակն է ստեղծել եւ արտադրել ուղեղային կաթւած (CP) ունեցող երեխաների համար քայլելու եւ ձեռքերը շարժելու օգնական սարքեր:

Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց Սեւանի յաջողութիւնների համար եւ թելադրեց պրն. Երիցեանին, որ նրան քաջալեր հանդիսանան իր առաքելութեան մէջ: Սրբազանն ասաց, որ մենք էլ հնարաւորութեան սահմաններում կը փորձենք Սեւանին օգտակար լինել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ