14-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԴՈՒԼԱԲԻ ՀԱՅՈՑ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ

Կիրակի 17 հոկտեմբեր 2021-ի վաղ առաւօտեան, 14֊րդ շրջանի նորընտիր քաղաքապետ Մոհամադ Ամին Սալարիփուրը իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ այցելեցին Դուլաբի հայոց գերեզմանատուն:

Այցելուներին դիմաւորեց Թեմական խորհրդի ներկայացուցիչ պրն. Ռաֆիկ Մելիքսէթեանը, ում միջոցով պատմական բացատրութիւններ ներկայացւեց վաղեմի անցեալ ունեցող գերեզմանատան մասին: Դաշտային այցելութեան ընթացքում ներկայացւեց տարածքում իրականացւած բարեկարգման աշխատանքները, որոնք բարձր գնահատւեցին այցելուների կողմից:

Քաղաքապետը յոյս յայտնեց, որ յառաջիկայում հանդիպում կունենայ Թեմական խորհրդի հետ՝ համագործակցութիւնը շարունակելու եւ ընդլայնելու կապակցութեամբ:



ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊ