ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Կիրակի թւականիս սեպտեմբերի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանի եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանի այցելել են Երկրի Ընդհանուր Դատախազութիւն եւ հանդիպում են ունեցել Գլխաւոր Դատախազի առաջին տեղակալ՝ Հոջաթոլիսլամ Սէյէդ Մոհսէն Մուսաւիի հետ։

Հանդիպման հիմնական օրակարգն է եղել, Քաղաքապետարանի հետ առկայ Դառուսի գերեզմանատան կալւածի դատական գործընթացին կապւած հարցերը եւ Վերջինիս է տրամադրւել համապատասխան տւեալները։ Յուսով ենք, որ հանդիպումը դրական ազդեցութիւն կունենայ դատական գործընթացի սահունացման ուղղութեամբ։