ԻՐԱՆԱՀԱՅ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Չորեքշաբթի, 22 սեպտեմբեր 2021 թւականին «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանում, Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ Իրանահայ նահատակներին նւիրւած միջոցառում, հիւրընկալութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի եւ խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի անդամ՝ Ռաֆիկ Մելիքսէթեանի ու ներկայութեամբ Գլխաւոր դատախազի առաջին տեղակալ՝ Հոջաթոլիսլամ Սէյեդ Մոհսէն Մուսաւիի, Զօրավար՝ Դաւուդ Ղիասի Ռադի, Քաղխորհրդի շինարարական յանձնաժողովի նախագահ՝ Հոջաթոլիսլամ Սէյեդ Մոհամմադ Աղա Միրի եւ Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան փոքրամասնութիւնների կրօնների վարչութեան ներկայացուցիչների:

Հիւրերը նախ այցելեցին Ս. Աստւածածին եկեղեցի այնուհետ միջոցառումը մեկնարկւեց Թեմական խորհրդի ատենադպիր՝ Վահէ Թարոյեանի ելոյթով: Արարողութեան Ընթացքին, պարոն Սէյեդ Մոհսեն Մուսաւին, Սարդար Ղիասի Ռադը եւ պարոն Մուհամմադ Աղա Միրին հաստատեցին այն համոզմունքը, որ հայերն ու միւս քրիստոնեաները, որպէս Մարիամի ծաղկեփունջ՝ Իսլամական յեղափոխութիւնից մինչեւ պարտադրւած պատերազմի օրերը մահմեդական եղբայրների ու քոյրերի հետ հաւատարմօրէն ծառայել են երկրին եւ բազմաթիւ նահատակներ, վետերաններ են ընծայել Իրանին: Ռազմադաշտերում լինելուց բացի, նրանք մեծ դերակատարութիւն են ունեցել երկրի շինարարութեան եւ զարգացման ոլորտում: Նրանք նաեւ հաստատեցին, երկրում ապրող բոլոր կրօնների ներկայացուցիչները երկրի Առաջնորդի եւ ղեկավարութեան ուշադրութեան կենտրոնում են եղել։

Առաջնորդ Սրբազանը նաեւ իր հերթին իր խօսքերի ընթացքին հաստատեց այս իրողութիւնը, որ «Իրանը բարեզարդած, աճած ու զօրացած է եւ իր բանակով, ճարտարարւեստով ու ճարտարապետութեամբ կանգնած աշխարհի դիմաց բարձրաձայն կոչում է, ահա կամ ու դեռ պիտի լինեմ աւելի ուժեղ ու զօրեղ, որպէս խաղաղարար ու ստեղծագործող ժողովուրդ եւ յանուն խաղաղութեան ու բարգաւաճ կեանքի բարեկամութեան ձեռք եմ երկարում աշխարհի խաղաղասէր ժողովրդին»:
Մեր նահատակները երկնքից դիտում են մեզ եւ օրհնում մեր միասնականութիւնն ու միակամութիւնը վկայելով աստւածային այն ճշմարտութեան, որ նա ով հաւատում է թէպէտ եւ մեռնի կապրի, մանաւանդ նա ով իր կրօնի եւ հայրենիքի համար է նահատակւում նա կենդանի է ու անմահ։
Վերջում տեղի ունեցաւ նւէրների փոխանակում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ