Խորհրդատւական հանդիպում- (LMS) Ուսուցման կառավարման համակարգ

Կրթական խորհուրդը նոր ուսումնական՝ 2021-2022 տարւան ընդառաջ, դպրոցներում LMS համակարգի աշխատանքը աւելի արդիւնաւէտ իրականացւելու է նպատակով երկուշաբթի՝ սեպտեմբերի 20–ին, «Շանթ Մարիամեան» դպրոցում կազմակերպել էր հերթական տեղեկատւական դասընթացը դպրոցների փոխտեսուչների, ադմինիստրատորների և ուսուցիչների համար: Կրթական խորհրդից հանդիպմանը ներկայ էին՝ ԿԽ ատենապետ` Ալֆրէդ Կարապետեանը և փոխատենապետ՝ Կարինէ Բալըքչեանը:

Կ.Խ.-ի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը իր շնորհակալական խօսքը յղեց ներկաներին, ընդգծելով նախորդ տարւայ բացառիկ իրավիճակում ուսուցիչների, աշակերտների և ծնողների սերտ համագործակցութիւնը: Նա շեշտեց, որ դպրոցներում առցանց դասաւանդումը շարունակւելու է LMS հարթակում, մինչև Կրթադաստիարակութեան նախարարութեան նոր որոշումները:

Հայերէն և Կրօն դասաւանդող ուսուցիչները փորձում են աւելի հմտօրէն օգտւել հարթակի բոլոր ծառայութիւններից: Նրանք տարւայ ընթացքում, պրն. Քարիմիի հետ համագործակցաբար փորձելու են վերացնել, հարթակում ծագած խնդիրներն ու դժւարութիւնները: Պրն. Քարիմին կրկին անգամ բացատրեց գործնականօրէն հարթակից օգտւելու մանրամասնութիւնները և պատասխանեց ներկաներին յուզող հարցերին:
Կրթական խորհուրդը խորին շնորհակալութիւնն է յայտնում «Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրդի անդամներից, հանդիպման նախապատրաստական աշխատանքներին իրենց ցուցաբերած օժանդակութեան համար:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ