ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ Ս.Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցիներում

Երկուշաբթի 7 մարտ 2016-ի առաւօտեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, քահանայից դասի եւ ներկայութեամբ մեծ թւով հաւատացեալների։

Արեւագալի ժամերգութիւնը Մեծ Պահոց յատուկ արարողութիւն է, որ իր հոգեթով երգերով եւ ապաշխարողական աղօթքներով հաւատացեալի հոգին զօրացնում եւ ամրացնում է։ 

Արարողութեան աւարտին տեղի ունեցաւ ՛՛Հրաժարիմք՛՛-ի եւ ապա հաւատոյ խոստովանանքի եւ զղջումի կարգը, որից յետոյ առաջնորդ Սրբազան հայրը օրւայ պատշաճ իր պատգամը փոխանցեց ներկաներին բացատրելով Արեւագալի ժամերգութեան էութիւնը եւ ապա շեշտելով, որ քրիստոնեան կոչւած է հրաժարւել աշխարհիկ խաբուսիկ երեւոյթներից եւ ապաշխարողական, աղօթական կեանքով իր կեանքը վերածելու աստւածահաճ ընթացքի ի պատրաստութիւն Մեծ տօնին, Քրիստոսի հրաշափառ Յարութեան։ Իր քարոզի աւարտին Սրբազան հայրը գնահատեց ներկայ հաւատացեալներին իրենց ներկայութեան համար։ 

Արարողութեան աւարտին եկեղեցական խորհուրդը ի պատիւ Սրբազան հօր եւ արարողութեան մասնակից եկեղեցականների եւ դպիրների պատրաստել էր պահոց յատուկ նախաճաշ, որի համար Սրբազան հայրը մեծապէս գնահատեց եկեղեցական խորհուրդն ու նախաճաշը պատրաստող տկն. Անահիտ Մուրադեան Իսայեանը, որ իր վաղամեռիկ տղուն յիշատակին էր պատրաստել նախաճաշը։ 

 

Չորեքշաբթի 9 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում նախագահեց խաղաղական եւ հանգստեան (հսկում) ժամերգութիւնների հոգեպարար արարողութեան։ 

Մեծապէս ուրախալի էր ժողովրդի հոծ բազմութեամբ ներկայութիւնը արարողութեան եւ դպիր աղջիկների եւ փոքրիկ տղաների երգեցողութեան եւ ՛՛Հաւատով խոստովանիմ ՛՛ աղօթքի մասնակցութիւնը։ 

Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան հայրը սաղմոսերգու մարգարէի « Տէ՛րն է իմ լոյսը եւ փրկութիւնը, ումի՞ց կը վախենամ ես. Տէ՛րն է կեանքիս ապաւէնը ումի՞ց կը դողամ ես»(Սղ. 27։1) խօսքը վերլուծելով բացատրեց որ երբ մարդ ամրակուռ հաւատքով Աստծուն ընդունում է իբրեւ իր կեանքի լոյսն ու փրկութիւնը այլեւ ապաւէնը նշանակում է որ նա կեանքի աստւածահաճ ընթացքի մէջ է։ Լոյսով առաջնորդւել, լուսաւոր ճանապարհով գնալ նշանակում է գործադրել աստւածային պատւիրանները, կեանքը ապրել Աստծու կամքի համաձայն։ Իր խօսքի աւարտին Սրբազան հայրը գնահատեց հաւատացեալներին իրենց խուռներամ մասնակցութեան համար, գնահատեց նաեւ դպիր-դպրուհիներին որոնք գեղեցիկ ու ներդաշնակ կերպով կատարեցին երգեցողութիւնն ու քարոզների ընթերցում։ Սրբազան հայրը գնահատեց նաեւ եկեղեցու հոգեւոր հովիւներին եւ եկեղեցական խորհրդին իրենց բծախնդիր եւ յանձնառու աշխատանքների համար։ 

Արարողութեան աւարտին Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութիւնը պահոց յատուկ ընթրիք էր պատրաստել ի պատիւ Սրբազան հօր եւ արարողութեան մասնակցող եկեղեցական դասին ու եկեղեցական խորհրդին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com