Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շուրջ 900 միլիոն արժողութեամբ նախագծի իրականացմամբ՝ շահագործման է յանձնւել «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնի 2-րդ եւ 3-րդ յարկաբաժինները

Ուրբաթ, յուլիսի 2-ի առաւօտեան, Սարդարապատ քաղաքամասում գտնւող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում, Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռամբ մեկնարկը տրւեց հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ յարկաբաժինների շահագործմանը:

Շահագործմանն յանձնւած հատւածով արդէն իսկ նախկին «Սահակեան» դպրոցի շէնքը ամբողջապէս ծառայելու է որպէս հանրակացարանային համալիր, որտեղ ներկայ 22 բնակիչներին կարող է աւելանալ եւս 50 մարդ: Սենեակները կահաւորւելու են չորս հոգանոց խմբերի կամ ընտանիքների համար:

Արբազան Հայրը շրջայցի ընթացքում ակնարկելով, որ մեր հայրենակիցները արժանի են առաւել բարեկեցիկ կենսակերպի ու միջոցների, այնումենայնիւ գնահատեց իրականացւած նախագիծը եւ օրհնելով պատասխանատու մարմիններին, նշեց. «Ամէն անգամ, երբ դպրոց է փակւում, թէեւ դառնութեամբ ենք յիշում բոլորս, բայց նկատում ենք, որ տարածքը շարունակում է շնչել հայերէն, ծառայելով կամ՝ մշակոյթին, ինչպիսին «Վաչէ Յովսէփեան» կենտրոնն է, կամ՝ Սարդարապատ շրջանի «Սահակեան»-ի պէս՝ կոչւած է օթեւան դառնալ մեր դժւարութեան շեմին յայտնւած հայորդիներին»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը նոյնպէս բարձր գնահատեց կատարւած աշխատանքը, եւ նշեց, որ հաշւի առնելով երկրում տիրող թանկացումներն ու համաճարակի բերումով աշխատանքների երկարատեւ դադարը, նախագծի իրականացնողներին յաջողւեց տեղաւորւել բիւջէի եւ ժամանակի մէջ, ինչը գնահատանքի է արժանի:

Կարիքաւորներին օժանդակող մարմնի ատենապետը պատասխանելով «ԱԼԻՔ»-ին, նշեց, որ նախագիծը Թեմական խորհրդին է ներկայացւել համաճարակի բռնկումից անմիջապէս յետոյ, ինչն անմիջապէս վաւերացւել եւ որոշում է ընդունւել նախահաշւի վերաբերեալ յատկացումների տրամադրման մասին:
Մուշեղ Ծատուրեանը յաւելեց, որ շուրջ 900 միլիոն թուման արժողութեամբ նախագծի իրականացման համար, որից 450-ը գոյացել է բարերարների տրամադրած միջոցներով, ԿՕՄ-ին օգնութեան ձեռք է մեկնել Թեմական խորհրդի Շինարարական մարմինը, քանի որ կապալառուի հետ ձեռք բերւած նախնական համաձայնութիւնը խախտւել էր վերջնիս կողմից: Նա նշեց, որ շինարարական աշխատանքների համար ծախսւել է շուրջ 8 ամիս ժամանակ:

ԿՕՄ-ի ատենապետը տեղեկացրեց նաեւ, որ երկրորդ եւ երրորդ յարկերի շահագործմամբ, կենտրոնը հնարաւորութիւն կունենայ ժամանակաւոր կեցութեան վայր տրամադրել շուրջ 50 կարիքաւորի, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկւել են իրենց բնակարանից կամ կեցավայրից: «Սա այն դէպքն է, որ թէեւ չի խրախուսւում, բայց եւ այնպէս ստիպւած ես հոգ տանել հայրենակցիդ մասին, ով իր կամքից անկախ անօթեւան է դարձել եւ այլեւս ի զօրու չէ ինքնուրոյն գլուխ բերել գործը»,- նշում է պրն. Ծատուրեանը եւ յաւելում, որ կենտրոնի բնակիչների ցուցակում յայտնւելը որոշակի բարդ գործընթաց է ենթադրում, որի ուղղութեամբ աշխատում է յատուկ յանձնաժողով դիմումներն ուսումնասիրելու, հետազօտութիւններ կատարելու, եւ վերջապէս անձի ինքնութիւնն ու վիճակը լիարժէք պարզելու գործով:

Նա կարեւորեց բարերարների ներկայութեան փաստը, առանց որի անհնարին կը դառնար գործը գլուխ բերել, եւ որ այժմ էլ մեծ դեր կայ նրանց ուսերին կապւած կենտրոնը կահաւորելու, յատկապէս ջեռուցման հետ կապւած խնդիրների լուծման առումով: Պրն. Ծատուրեանը նշեց նաեւ, որ շրջանի քաղաքապետարանը նոյնպէս առիթից՝ առիթ օգնութեան ձեռք է մեկնում կենտրոնին, որի համար յայտնեց իր երախտագիտութիւնը:

Բացման հանդիսութեանը, որը խորհրդանշական ժապաւէնը հատելուց յետոյ շարունակւեց Սրբոց Վարդանանց եկեղեցու սրահում կազմակերպւած հիւրասիրութեամբ, ներկայ էին Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի, ազգային բարերարների ու մարմինների, եւ «Հայ կին» միութեանը կից «Անի» միութեան, ինչպէս նաեւ «Սարդարապատ» միութեան ներկայացուցիչները:

Լուրը՝ «ԱԼԻՔ»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ