Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 27 յունիս 2021-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական Մաղթանք, Ս. Աթոռիւս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանվեցերրորդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այս առիթով իր պատգամը փոխամցեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Պատարագիչն էր Արժ․ Տ․ Արիստակէս Քհնյ․ Շահմիրեանը։

Առաջնորդ Սրբազան հայրը նախ յիշեցնելով, Պօղոս առաքեալի եբրայեցիներին եւ Պետրոս առաքեալի նամակներում Առաջնորդների համար աղօթելու համար տրւած յորդորները, ասաց՝ այսօր բոլորս ի մի ենք եկել աղօթելու Մեծի Տան Կիլիկիոյ արժանաւոր գահակալ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Կաթողիկոսի արեւշատութեան եւ առողջութեան համար, ապա բնաբան ընդունելով օրւայ արարողութեան առնչւող Աւետարանական հատւածը՝ Յովհաննու 10-րդ գլխում Բարի Հովւի յատկանիշներին անդրադառնալով յաւելեց, ըստ աւետրանական ճշմարտութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսը իր հոգեւոր հօտը հովւելու համար, առաքեալներին եւ նրանց աշակերտներին Սուրբ ձեռնադրութեան խորհրդով ու նւիրապետական կարգով՝ հոգեւոր հովիւներ սեպեց կամաւոր կերպով վերակացութիւն անելու եւ սնելու հոգեւոր հոտը։ Ապա վերադառնալով օրւայ խորհրդին՝ Հայրապետի համար Աստւածային իմաստութիւն եւ շնրոհների ու կարողութեան հայցումը ազգին հովւելու ազդակներից մինը համարեց։ Նա իր խօսքը շարունակելով հաստատեց այդ իրողութեանը, որ Բարի հովիւը տիրութիւն անելով իր հօտին, եկեղեցին պահպանում է իր ամբողջութեան մէջ, զերց պահելով բանսարկւի խաբէութիւնից ու նրա արբանեակներից։

Սրբազան հայրը իր խօսքի երկրորդ բաժնում ակնարկելով ճշմարիտ ղեկավարի յատկանիշները ասաց՝ նա պարտաւոր է իր ժողովրդին տիրութիւն անել եւ առաջնորդել ուղիղ ճանապարհով՝ աստւածային ուսուցումների եւ ցոյց տւած լուսաւար ճանապարհով։
Ապա իր խօսքը եզրակացնելով ասաց՝ որ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Կաթողիկոսը անցած 26 տարիներին իր կեանքի առանցքը դարձրեց իր ժողովրդին ու եկեղեցուն ծառայելը, գործընթաց որ դեռ շարունակւում է ի խնդիր իր բանաւոր հօտի ապահովութեան։ Վերջում կոչ արեց, որ բոլորս հովւապետի կողքին կանգնենք վաւերապէս եւ իրապէս տէր լինելու համար մեր ժողովրդին՝ որպէսզի գառան մորթով գայլեր՝ սուտ հովիւները չյափշտակեն մեր ժողովրդի զաւակներին։ Լինենք հովիւ, որ իր կեանքը տալիս է իր ազգի համար։ Հովի’ւ, որ պիտի աշխատի Աստծու պատւիրանների համաձայն ու իր ժողովրդի փափագների իրագործման համար։ Ապա հայցեց Ամենակալ Աստծու օրհնութիւնը մեր եկեղեցու եւ մեր եկեղեցու նւիրապետական աթոռների համար իրենց գահակալներով։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Նոյեմբերի 2021;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն եւ Բարեկենդան Յինանաց պահոց.

Երկուշաբթի 22 Նոյեմբերի 2021;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 23 Նոյեմբերի 2021;
Բ օր Յիսնակաց պահոց

Չորեքշաբթի 24 Նոյեմբերի 2021;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 25 Նոյեմբերի 2021;
Դ օր Յիսնակաց պահոց

Ուրբաթ 26 Նոյեմբերի 2021;
Ե օր Յիսնակաց պահոց

Շաբաթ 27 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Գրիգորի Սքանչելագործին, Նիկողայոսի հայրապետին եւ Միւռոնայ եպիսկոպոսին

Կիրակի 28 Նոյեմբերի 2021;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 29 Նոյեմբերի 2021;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 30 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ