Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՄԱՄ ԽՈՄԷՅՆԻԻ ՄԱՀՒԱՆ 32-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՈԳԵԿՈՉՈՒՄԸ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Կիրակի՝ 2021 թւականի յունիսի 6-ին Սուրբ Սարգիս մայր եկեղեցում յընթացս քարոզի ոգեկոչւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 33-րդ տարելիցը։ Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք Սարգսեանը։ Պատարագիչն էր Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Սրբազան Հայրը բնաբան ընդունելով Պօղոս եւ Պետրոս առաքեալների իշխանութիւնների նկատմամբ հաւատարմութիւն եւ աղօթք մատուցել յիշեցնող համարները, մատնանշեց այն իրողութեան, որ հայ Քրիստոնեան ուր որ ապրում է կոչւած է աղօթելու եւ գործելու իր երկրի բարգավաճման համար։ Նա շարունակելով իր խօսքը մէջբերելով Պօղոս առաքեալի հռոմէացիներին գրւած նամակում այն խօսքը, որ ասում է, «Ամէն մարդ պէտք է հնազանդւի պետական իշխանութիւննեին» (Հռ․ 13։1) յորդորորեց երկրի օրէնքներն ու կանոնները յարգելով բարի անուն թողնել իշխանութեան մօտ եւ այդպիսով փառաւորել Աստծու անունը ու Աստծու արքայութեան տարածման պատճառ հանդիսանալ։ Նա յաւելեց երկրի առաջնորդի յիշատակը ոգեկոչելով մենք մեր սէրն ու հաւատարմութիւն ենք ցուցաբերում երկրին եւ ոչ անձին։ Սրբազան Հայրը իր քարոզի միւս բաժնում անդրադառնալով հայոց հոգեգալուստը խորհրդանշող Արարատեան ոսկէ շղթայ կոչուող ազգային կրօնական տօներին ու դրանց յաջորդող սրբոց յիշատակումներին ակնարկեց, որ այդ տօնակատարութիւնները առիթ են ընդձեռում մեզ, նրանց օրինակով ապրելով մեր եսից պարպելով լիցքաւորւել Քրիստոսով եւ այդպէս փառաւորել Քրիստոսին։ Նա յաւելեց, որ այդ սրբերից էին սուրբ Գայիանեանց եւ Ս. Հռիփսիմեանց կոյսերը, որոնք իրենց նահատակութեամբ ներդրումն ունեցան Քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն հռչակման գործընթացում։

Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց, որ ժողովուրդը կոչւած է գիտակցօրէն տօնակատարելու ազգային եւ հոգեւոր տօները։Նա յաւելեց որ մենք կոչւած ենք ապրել մեր քրիստոնէական հաւատքը, եւ միեւնոյն ժամանակ այդ հաւատքը մեզ թելադրում է հաւատարմութիւն ցուցաբերել մեր երկրին եւ ղեկավարութեան եւ այն արժէքներին, որ արժէորում են մեր հայրենիքը։ Վերջում հրաւիրեց ժողովրդին աղօթելու Իրանի ղեկավարութեան՝ Յեղ. Առաջնորդ Այաթ. Խամէնէյիի եւ յատկապէս Իմամ Խոմէյնիի հոգւոյ հանգստեան, ի մասնաւորի մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի եւ իր ժողովրդի համար, որ այս օրերին պատմութեան մէջ իր ամենադժւար պահերն է անցկացնում. նոյնպէս իշխանութեան համար, որպէսզի Աստծուց յատուկ իմաստութիւն ստանալով մեր երկիրը առաջնորդեն դէպի վաւերական եւ արժանապատիւ խաղաղութեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ