ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 103-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 30 Մայիս 2021-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս. Գէորգ եկեղեցու) յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան 103-րդ տարեդարձի առիթով:

Իսկ յաւարտ Ս. Պատարագին էլ կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէի, Բաշաբարանի, Սարդարապատի, Արցախի ազատագրական պայքարի եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Զայս յայտնում ենք առ ի գիտութիւն։


ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ