«Արտակ Մանուկեան» թանգարանը լաւագոյն թանգարանների շարքում

Երեքշաբթի մայիսի 18-ը համընկնում էր Թանգարանների համաշխարհային օրւան, այդ իսկ առիթով Իրանի թանգարանների միջազգային կենտրոնի կողմից կազմակերպւել էր լաւագոյն թանգարանների ընտրութեան 13-րդ միջոցառումը՝ «Թանգարանների ապագայ, վերականգում եւ կրկին պատկերացում» նշանաբանով:

Թեհրանի Արտակ Մանուկեան ազգային թանգարանը, ի շարս մասնաւոր թանգարանների, գոյքերի հաւաքագրման բաժնում ճանաչւեց Իրանի լաւագույն թանգարաններից մէկը։

Յատկանշական է, որ սոյն արարողութեանը «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանը ներկայացւեց որպէս կիբերտարածութեան աշխոյժ թանգարաններից մէկը: Թանգարանը նաեւ գնահատւեց երկրի միասնական արժէքների ծանուցման, «Կապի ու հաղորդակցութեան» եւ «Իրանի ազգային փոստի» համագործակցութեամբ վերջինիս կոմից թողարկած Ս. Թադէի վանքի նամականիշի շնորհանդէսի կազմակերպման համար։

Հարկ է նշել, որ սոյն միջոցառմանը Նոր Ջուղայի մարդաբանական թանգարանը եւս 8 ցուցանիշներով, իրեն վերագրեց լաւագոյն թանգարանի պատիւը: