ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 21 Նոյեմբերի 2020;
Ընծայումն Ս. Աստուածածնի երից ամաց ի տաճարն

Կիրակի 22 Նոյեմբերի 2020;
Ա կիր. Յիսնակի

Երկուշաբթի 23 Նոյեմբերի 2020;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային

Երեքշաբթի 24 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 25 Նոյեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 26 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 27 Նոյեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 28 Նոյեմբերի 2020;
Տօն՝ Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 29 Նոյեմբերի 2020;
կիր. Յիսնակի

Երկուշաբթի 30 Նոյեմբերի 2020;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՍԱՍՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Եկեղեցիների ծիսական ժողովրդի հետ հանդիպելու շարանում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան հինգշաբթի 3 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծխականների հետ համանուն եկեղեցու կից Շաղուլեան սրահում։ Ներկայ էին եկեղեցու հոգեւոր հովիւներ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանն ու եկեղեցական խորհրդի անդամները։

Տէրունական աղօթքից յետոյ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան յանուն եկեղեցու քահանայից դասի եւ Եկեղեցական Խորհրդի բարի գալուստ մաղթեց ներկաներին, որոնք նկատառելի թիւ էին կազմում, ողջունեց Սրբազան հօր եւ իր Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի ներկայութիւնը եւ ապա բացատրեց այս հանդիպման հիմնական նպատակը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ հօտ ու հովիւ մի պահ միասին լինելու եւ միմեանց հետ մտերմօրէն զրուցելու եւ մօտիկից միմեանց ճանաչելու մտադրութիւնը։ «Մենք այս օրերին կրօնական-ծիսական, եկեղեցագիտական ու մանկական հոգեւոր հսկայ գրականութիւն ունենք մեր տրամադրութեան եւ կոչւած ենք այն լաւագոյնս օգտագործելու» ասաց Տէր հայրը։ Այնուհետ Սրբազան հօրը հրաւիրեց իր խօսքը ասելու ներկաներին։ 

Սրբազան հայրը նախ իր գոհունակութիւնը արտայայտեց այս հանդիպումի եւ ժողովրդի խուռներամ ներկայութեան համար եւ ապա ասաց Աւետարանը մեզ սովորեցնում է, որ հոգեւոր հովիւն ու ծիսական ժողովուրդը պէտք է որ կենդանի հաղորդակցութեան մէջ լինեն միմեանց, միմեանց լաւապէս ճանաչեն ի պայծառութիւն եկեղեցու եւ եկեղեցական մեր կեանքին. Սրբազան հայրը յիշեցրեց նաեւ, որ մենք իբրեւ քրիստոնեայ ազգ պարտինք քրիստոնէական մեր պարտականութիւնը կատարել յատկապէս պահելով մեր կրօնական եւ ինչու չէ նաեւ ազգային բարեպաշտական սովորութիւններն ու աւանդութիւնները։ Այնուհետ ներկաները իրենց մտահոգող հարցերի մասին Սրբազան հօր յատուկ հարցեր տւին, ինչպէս Իրանի համալսարաններում երբեմն որոշ անփափկանկատ եւ կամ նեղմիտ վերաբերմունքի հետեւանքով հայ ուսանողներին եւ իրենց կրօնքի՝ քրիստոնէութեան մասին եղած արտայայտութիւնը դասախօսների կողմից, մեր դպրոցների ուսումնական վիճակի վերաբերեալ կէտեր, դպրոց-ընտանիք յարաբերութիւններ եւ այլ հարցեր, որոնց հանգամանօրէն լուսաբանիչ բացատրութիւններ տւեց Սրբազան հայրը. յատկապէս համալսարանի որոշ դասախօսների անփափկանկատ վերաբերմունքի մասին. « Այո, ասաց Սրբազան հայրը, նման պարագաներ եղել են եւ մենք ուսանողներից պահանջել ենք, որ մանրամասնօրէն մեզ փոխանցեն տւեալներ, որպէսզի կարողանանք ըստ այնմ կողմնորոշւել։ Սրբազան հայրը յայտնեց նաեւ, որ երեք ուսանողներ ճշգրիտ տւեալ բերին մեզի եւ շատ ուժեղ կերպով պետական պատասխանատուների յայտնեցինք մեր մտահոգութիւնը շեշտելով, որ Իրան բազմակրօն եւ տիպար ընկերութիւն է եւ հետեւաբար որեւէ մէկը իրաւունք չունի արատ բերելու այս գեղեցիկ երեւոյթին վրայ» ասաց Սրբազան հայրը։ Իր խօսքի աւարտին Սրբազան հայրը կոչ ուղղեց ներկաներին տէր կանգնելու իրենց կրօնական եւ ազգային արժէքներին եւ ամուր պահեն իրենց կապւածութիւնը իրենց եկեղեցուն եւ հայրենիքին։ 

Հանդիպման աւարտին Եկեղեցական Խորհրդի ատենապետ պրն. Մարտիրոս Ասլանեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց Սրբազան հօր իր այս դաստիարակիչ եւ ներշնչող կազմակերպչական աշխատանքների համար, ինչպէս նաեւ հանդիպման ներկայ եղող եկեղեցու հաւատացեալներին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com