Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանահայ անւանի գեղանկարիչների վրձինին պատկանող կտաւների ցուցահանդէս «Ջաւիդ» պատկերասրահում

Հինգշաբթի՝ թւականիս փետրւարի 25-ին, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի եւ «Ջաւիդ» պատկերասրահի պատասխանատունների համագործակցութեամբ տեղի ունեցաւ Իրանահայ ժամանակակից նկարիչների ընտրանի կտաւների, «Արմատներ» անւամբ ցուցահանդէսի բացման արարողութիւնը։ Այս միջոցառմանը ներկայ էին հիւսիսային Իրանահայութեան ԻԻ Խորհրդարանում պատգամաոր՝ Արա Շահվերդեանն եւ թեմական խորհրդի ներկայացուցիչներ, հայ համայնքի պատասխանատու անձնաւորութիւններ եւ արւեստագէտներ։

Այս ցուցահանդէսին ներկայացւում են իրանահայ գեղանկարչութեան ոլորտում նորարարութիւն ստեղծող արւեստագէտների կտաւները։ Յիշեալ արւեստագէտները պատկանում են իրանահայ նկարիչների առաջին եւ երկրորդ սերնդին, որոնք մեծ ներդրում են ունեցել իրանական ժամանակակից արւեստի ձևաւորման գործում:

Այդ իսկ առիթով չորեքշաբթի՝ թւականիս մարտի 3-ին թեմիս բարեխնամ առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ թեմական խորհրդի ատենապետ՝ Ճրտպ․ Նորայր Արամեանի այցելեց պատկերասրահ եւ գնահատելով ցուցահանդէսի կազմակերպիչներ, «Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն՝ Ալիս Շահմուրադեանին, Սանազ Արիան Ֆարին, Քիանուշ Մոթաղէին եւ պատկերասրահի տնօրէն՝ պրն. Ջաւիդին, յաւելեց արւեստը մի բնագաւառ է, որ ցեղային եւ կրօնական տարբերութիւնից անդին կը հետաքրքրէ ցանկացած մարդուն: Սրբազան Հայրը նաեւ ասաց՝ այս աշխատանքը իրանեան ընկերութեան յատուկ երեւոյթ է, որովհետեւ Իրանը միշտ տարբեր մշակոյթների օրրան է եղել։

Սրբազան Հայրը ցուցահանդէսի յուշամատեանում իր գնահատանքի խօսքը արձանագրելով, յաւելեց․« Այն ինչ որ ցուցադրւած է այստեղ, վկայութիւնն է Իրանեան ընկերութեան, արւեստի նկատմամաբ ունեցած վերաբերմունքին եւ գնահատանքին»։ Ի վերջոյ այս առիթով կազմակերպիչներին շնորհաւորելով, նրանց համար աստւածային օրհնութիւն եւ յաջողութիւն ցանկացաւ։

Այս ցուցահանդէսին ցուցադրւում են՝ Մարկ Գրիգորեանի, Սոնիա Բալասանեանի, Միշա Շահբազեանի, Սեդրաք Նազարեանի, Էդման Այւազեանի, Երւանդ Նահապետեանի, Սմբատ Տէր-Կիւրեղեանի, Լէոնիդ Թաշճեանի, Ալֆոնս Աւանէսեանի, Սերժ Աւագեանի, Սիրաք Մելքոնեանի, Գառնիկ Տէր-Յակոբեանի, Լիլիթ Տէրեանի, Սիմոն Այւազեանի, Յարութիւն Մինասեանի, Հրաչ Կարապետեանի, Արման Ստեփանեանի, Սերոժ Բարսեղեանի, Յակոբ Վարդանեանի, Վիգէն Սինանիի, Լէօ Ֆրիդանիի, Լևոն Նազարեանի, Լիդա Խանեանի, Արամազդ Նազարեանի, Արշալոյս Աղայեանի, Սեդա Յակոբեանցի և Կարօ Տէրտէրեանի գեղանկարները։

Նշելի է սոյն ցուցահանդէսի աֆիշում օգտագործւել է հանգուցեալ արւեստագէտ՝ Սերժ Աւագեանի վրձինին պատկանող պատկերներից մէկը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ