Թեհրանի Իսլամական քաղխորհրդի ներկայացուցիչների հանդիպումը Թեմական խորհրդի ատենապետի հետ

2021 թւականի յունւարի 18-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպեց Թեհրանի նահանգային խորհրդի նախագահ եւ Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ՝ Էլհամ Ֆախարին, քաղխորհրդի գործադիր հարցերի տեղակալ՝ պրն. Բաշարիէին եւ Թեհրան նահանգի քաղխորհրդի կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդատու՝ պրն. Արմէն Նազարեանին:

Հանդիպման հիմնական օրակարգն էր Դուլաբ գերեզմանատան բարեկարգման աշխատանքերը, որի ընթացքում քննարկւեց գործադրւած եւ ապագայում կատարւելիք աշխատանքները: Նշելի է, որ յունւարի 19-ին ԻԻ Քաղխորհրդի կենտրոնում վերոնշեալ օրակարգով գումարւելու է խորհրդակցական հանդիպում, որին մասնակցելու են Թեմական խորհրդի ներկայացուցիչները եւ ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ