Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Շաբաթ 27 Փետրւար 2016-ի առաւօտեան ժամը 10-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Անգլիքան եկեղեցու առաջնորդ Գերշ. Տ. Ազատ Մարշալ Եպիսկոպոսը ընկերակցութեամբ իր երէցներին, սարկաւագներին եւ աշխարհական ներկայացուցչին։

Սրբազան հայրը բարի գալուստ մաղթեց Սրբազանին եւ իր ընկերակիցներին իր ուրախութիւննը յայտնեց յաճախակի իր այցելութիւնների համար եւ համատեղ կարեւորութեամբ շեշտեցին միասնաբար գործել քրիստոնէական համայնքների բարւօք աշխատանքների համար առանց աւետարանչական որեւէ աշխատանք տանելու։ Խօսւեց նաեւ Իրանում Եկեղեցիների Խորհրդի ստեղծման եւ համատեղ գործունէութեան հնարաւորութիւնների մասին։


 

Նոյն օրը ժամը 11-ին Սրբազան հայրը ընդունեց քաղաքս հիւրաբար գտնւող ռումինահայ գրող, մտաւորական եւ ռումինահայ մշակութային միութեան նախագահ եւ ծերակուտական պրն. Վարուժան Ոսկանեանը ընկերակցութեամբ իր տիկնոջ եւ 100-ամեակի Կենտրոնական Յանձնախմբի ատենապետուհի տկն. Արմենուշ Առաքելեանի եւ պրն. Գրիգոր Ղազարեանի։ 

Սրբազան հայրը իր ուրախութիւնը յայտնեց տէր եւ տիկին Ոսկանեանների այցելութեան առիթով։ Ընդունելութեան ընթացքին խօսւեց ռումինահայ գաղութի անցեալ եւ ներկայի կեանքի եւ գաղութի ունեցած հոգեւոր եւ մշակութային հարստութեան մասին։ 

Յայտնենք որ պրն. Ոսկանեանը Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Յանձնախմբի հրաւէրով եկել է Թեհրան ներկայ գտնւելու պարսկերէնի թարգմանւած իր մէկ գործի «Շշուկների Մատեան» գրքի շնորհանդէսին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ