Պրն. Արա Շահվերդեանը հանդիպեց Սրբազան Հօր հետ

2020 թւականի դեկտեմբերի 30-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, ԻԻ խորհրդարանի Թեհրանի եւ Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Պատգամաւորին, որ իր վերջին ամիսներին կատարած պետական հաղորդակցութիւնների, յարաբերութիւնների եւ գնահատելի աշխատանքների մասին զեկուցեց Սրբազան Հօր:

Զեկոյցների հիման վրայ Սրբազան Հայրը խօսեց մեր Դուլաբի գերեզմանատան հետ կապւած պետական ծրագրերի մասին եւ միասնաբար որոշեցին զգուշութեամբ հետեւել տարւելիք աշխատանքների ընթացքին: Շուրջ 1 ժամ տեւող ընդունելութեան ընթացքին խօսւեց նաեւ մեր գաղութի եւ ընդհանրապէս Հայաստան, Արցախ յարաբերութիւնների եւ նրանց կապւած հարցերի մասին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ