Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՒՒՆ

Թւականիս դեկտեմբերի 19-ին շաբաթ Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի նախագահութեամբ, կրօնական խորհուրդն գումարեց իր հերթական նիստը, որին մասնակցեցին նաեւ քահանայից դասը։ Ժողովը աղօթքով սկսեց իր աշխատանքը։ Հանդիպման սկզբում Առաջնորդ Սրբազան Հայրը խօսեց Հայաստանի եւ Արցախի 44-օրեայ պատերազմից գոյացած հասարակական մտահոգութիւնների մասին, այնուհետ յորդորեց քահանայ հայրերին, Սուրբ Գրային ուսուցումներով շաղաղւած խրատներով խաղաղութիւն եւ հայ քրիստոնեային յարիր համերաշխութիւն սերմանեն համայնքի մէջ։

Նաեւ մատնանշւեց հոգեւոր հայրերը համաճարակից առաջացած սահամանափակումների ընթացքին հնարաւորինս օգտագործելով համացանցը, իրենց վստահւած ընտանիքներին մատակարարեն հարկ եղած հոգեւոր սնունդը։

Յընթացս հանդիպման խօսւեց նաեւ Սուրբ ծննդեան եւ Նոր տարւայ արարողութիւնների կատարման մասին, նկատի առնելով համաճարակի իրավիճակը, որոշում ընդունւեց այդ հարցի կապակցութեամբ տարւայ վերջին օրերի ընթացքին իրազեկել հաւատացեալ ժողովուրդին։

Կրկին անգամ հաւատացեալ ժողովրդի ուշադրութեան է յանձնւում, որ կիրակի օրերին թաղման արարողութիւնները պիտի կատարւեն Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ