Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սիրելի Հայրենակիցներ՝

Ամանորի եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով՝ վշտով ու տխրութեամբ օծուն բարեմաղթութիւններով շնորհաւորում եմ Թեմիս մեր ժողովրդի զաւակներին եւ այս առիթով կարեւորութեամբ թելադրում եմ՝

ա.- Հնարաւորութեան սահմաններում, այս տարի, հեռու մնալ Ամանորի խրախճանք-ընթրիքներից։ Հաւաքւել տներում եւ ընտանեկան ջերմ մթնոլորտում դիմաւորել Նոր տարին եւ ապա այցելել եկեղեցին աղօթելու մեր հազարաւոր նահատակների հոգիների համար, ինչպէս նաեւ աշխարհի խաղաղութեան եւ յատկապէս Հայաստանի, Արցախի, Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Միջին Արեւելքի երկրների խաղաղութեան եւ բարգաւաճ կեանքի համար։

բ- Աւանդական սովորութեամբ կատարւող նւէրների փոխանակման, մեր իրարու տալիք նւէրների փոխարէն, այս տարի, մեր սրտաբուխ նւէրները կատարենք Արցախի մեր ժողովրդի եւ արցախցի հազարաւոր երեխաներին, որոնցից շատերը մնացին անհայր եւ անմայր։ Մի քիչ զուսպ ու ժուժկալ լինենք մեր ամէն ինչի մէջ ի խնդիր մեր «վիրաւոր» եղբայրների եւ քոյրերի։

Աղօթում եմ, որ այս տարի ծնեալ Փրկիչն իր հետ աշխարհ բերի, մի անգամ եւս, սէր եւ խաղաղութիւն, եղբայրութիւն, միութիւն ու միասնականութիւն եւ մեզանից հեռացնի ատելութիւնն ու թշնամանքը, նենգութիւնն ու խարդախութիւնը եւ սիրոյ ու խաղաղութեան սերմերով մեր սրտերը վերածի կանաչ արօտավայրի, որտեղ տիրի խաղաղ ու համերաշխ կեանք։

Շնորհաւոր Նոր Տարի եւ Ս. Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ Ձեզ եւ մեզ մեծ աւետիս. Ամէն։

Օրհնութիւն եւ խաղաղութիւն բոլորիդ

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ.ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
14 դեկրեմբերի 2020

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ