Յառաջիկայ կիրակի 22 նոյեմբերին տեղի է ունենալու հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար

Ի հետեւութիւն երկու վեհափառ հայրապետների տնօրինումին, յառաջիկայ կիրակի 22 նոյեմբեր 2020, յետ Ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան 44 օրեայ գոյապայքարի ընթացքին զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Սիրով հրաւիրում ենք մեր հաւատացեալներին ներկայ լինելու եկեղեցի ի յարգանս մեր հազարաւոր նահատակների, որոնք ինկան իրենց հաւատքի եւ հայրենիքի համար։

Խաղաղութիւն եւ օրհնութիւն իրենց հոգիներին եւ մխիթարութիւն իրենց ընտանեկան պարագաներին եւ հայ ժողովրդին։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ