Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի այցը՝ Թեհրանի Կարգապահական ուժերի հրամանատարութեան շտաբ

Իւրաքանչիւր տարի Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, երկրի փոքրամասնութիւնների նախաձեռնութեամբ նշւում է Կարգապահական ուժերի օրը, ինչը այս տարի կորոնաժահրի բերումով առաջացած առողջապահական ճգնաժամային պայմաններում չիրականացաւ։

Առ այդ երկուշաբթի թւականիս նոյեմբերի 16-ին, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, Թեհրանի Կարգապահական ուժերի հրամանատարութեան շտաբ այցելելով հանդիպում են ունեցել հրամանատար գեներալ Ռահիմիի հետ։

Հանդիպման ընթացքում պրն. Նորայր Արամեանը բարեմաղթանքից յետոյ կարեւորել է կագապահական ուժերի դերը հասարակութեան մէջ կարգ ու կանոն հաստատելու առումով, որի շնորհիւ հասարակութիւնը կարողանում է օրէնքի ու ապահովութեան շրջանակում ապրել խաղաղ կեանքով։ Նա գնահատել եւ խորին շնորհակալութիւն է յայտնել, յատկապէս կրօնական արարողութիւնների եւ տօնակատարութիւնների անվտանգութիւնը ապահովման հարցում կարգապահական ուժերի արժէքաւոր համագործակցութեան կապակցութեամբ։

Գեներալ Ռահիմին նաեւ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել եւ ընդգծել է, որ կարգապահական ուժերը հասարակութեան մէջ ստեղծում են եղբայրութիւն եւ միասնականութիւն, ուստի բոլոր իրանցիները համահաւասար են օրէնքի առջեւ եւ ոստիկանութիւնը միանշանակ ծառայում է բոլոր քաղաքացիներին։

Հարկ է նշել, որ նոյն առիթով հանդիպում է կայացել նաեւ Թեհրանի հրամանատարութեան սոցիալական հարցերով տեղակալ գնդապետ Մորադիի հետ։
Հանդիպումների աւարտին յանձնւել են գնահատագրեր։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ