Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐԱՆՔ

Մուհամէտ մարգարէի ծննդեան տօնի առիթով շնորհաւորում ենք Իսլամական աշխահի մեր եղբայրներին ու քոյրերին եւ յատկապէս իրանի Իսլամական հանրապետութեան քաղաքացի մեր եղբայրներին ու քոյրերին ու երկրի հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարութեան եւ բոլորին մաղթում առողջութիւն, յաջողութիւն եւ երկար կեանք։

Կրօնների հիմնադիրները իրենց ուսուցումներով մարդկութեան առաջնորդներն ու լուսաւոր ճանապարհ ցոյց տւողներն են եւ մարդկութիւնը պարտի միշտ յարգալից վերաբերմունք ունենայ նրանց նկատմամբ։ Ոչ միայն այդքան այլ կրօնների նւիրական սրբութիւններն ու նշանները նոյնքան պէտք է զերծ պահւեն անարգական արտայայտութիւններից, արարքներից։

Դժբախտաբար Եւրոպական երկրները, այսինքն աշխարհիկ պետութիւնները իրենք իրենց իրաւունք են տալիս խօսքի ազատութեան պիտակի ներքոյ կրօնների՝ Իսլամի, Քրիստոնէութեան սրբութիւններն արհամարհելու, անարգելու որով առիթ են տալիս տւեալ կրօնների հետեւորդներին իրենց ընդվզումը արտայայտելու փողոց իջնելով։ Թուրքիայի մէջ գործարանատէրերը իրենց շինած կօշիկների տակը Քրիստոնէութեան ամենանւիրական սրբութիւններից մէկի՝ Ս. խաչի նշանն են դրել, աւելին, պատերազմ պատրւակելով, հայ քրիստոնեայ բնակչութեան ու նրա պատմական եկեղեցիները ռմբակոծում ու հրետակոծում է։ Բռնութիւնն ու ահաբեկչութիւնը ճամբայ չեն խաղաղութեան եւ արդարութեան։

Մենք ուզում ենք բոլորին յիշեցնել Քրիստոսի ոսկեայ հետեւեալ խօսքը «Այն ինչ ուզում էք, որ մարդիկ ձեզ անեն, նոյնը դուք արէք նրանց. այս սկզբունքն իր մէջ ամփոփում է օրէնքն ու մարգարէութիւնների ուսուցումները» (Մթ 7։12)։

Աղօթում ենք, որ Աստւած լուսաւորի մարդկութեան միտքն ու աչքերը եւ իմաստութիւն պարգեւէ աշխարհի ղեկավարութեան, որպէսզի հետամուտ լինել խաղաղութեան, եղբայրութեան եւ համատեղ կեցութեան։


ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ


1 Նոյեմբեր 2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ