ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 24 հոկտեմբեր 2020 երեկոյեան ժամը 16։30 -17։30 եւ կիրակի 25 հոկտեմբերի առաւօտեան ժամը 9։00-երեկոյեան 16:00 Թեհրանի մեր ծխական եկեղեցիներում տեղի է ունենալու կրօնական արարողութիւններ (կիրակնամուտի ժամերգութիւն եւ Ս․ Պատարագ) եւ երիտասարդական մոմավառութիւն վասն խաղաղութեան եւ հայ նահատակների հոգիների հանգստեան համար, իսկ կիրակի 25 հոկտեմբերի առաւօտեան յաւարտ Ս․ եւ Անմահ Պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն հայ նահատակների եւ պատերազմի զոհ գնացած անմեղ քաղաքացիների հոգիների խաղաղութեան համար ինչպէս նաեւ Արցախ - Ադրբեջան, Թուրքիա պատերազմի դադարեցման ի խնդիր։

Յայտնենք, որ կիրակի մինչեւ երեկոյեան ժամը 16։00-ին շարունակւելու է երիտասարդական մոմավառութիւնը:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ