ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտարարում ենք, մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 2-ի առաւօտեան մատուցւելու է ս. պատարագ՝ Թեհրանի բոլոր եկեղեցիներում (ի բացառեալ Ս․ Գէորգ) եւ ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու յատուկ արարողութիւն Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան համար:

Զայս կը հաղորդենք առ ի գիտութիւն եւ կոչ կուղղենք հաւատացեալներին եկեղեցում եւ եկեղեցու շրջափակում պարտադիր պէտքէ պահպանել համաճարակի պատճառով թելադրւած կարգ ու կանոնները:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
30.09.2020