Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՄԱԳՈՒՄԱՐ Ի ՅԻՇԱՏԱԿ ԱՅԱԹՕԼԼԱՀ ԹԱՍԽԻՐԻԻ

Ուրբաթ 4 սեպտեմբեր 2020 թ.-ի երեկոյեան Լիբանանում գործող Իրանի մշակութային կցորդութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ միջազգային համագումար Այաթօլլահ Թասխիրի յիշատակին:

Համագումարին մասնակցում էին Լիբանանից, Սիրիայից, Պաղեստինից եւ Իրանից, աշխարհական եւ եկեղեցական մտաւորականներ, Մարոնիթ եկեղեցու Պատրիարք Կարտինալ Նորին Ամենապատւութիւն՝ Պշարա Ռաիի ներկայացուցիչը: Ինչպէս նաեւ ասորի- ուղղափար եւ աւետարանական համայնքներից եւ Լիբանանի իսլամ համայնքների՝ սիւննի, շիա եւ դիւրզի ներկայացուցիչներ:

Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը եւս յատուկ հրաւէր էր ստացել սոյն համագումարի մասնակցութեան համար, որը իր կարգին յատուկ ելոյթ ունեցաւ վեր առնելով հանգուցեալ Այաթօլլահ Թասխիրի նկարագրային բարձր յատկանիշներն ու երկխօսութեան ռահվիրայ լինելու իրողութիւնը: Սրբազան Հայրը անդրադարձաւ հանգուցեալ Այաթօլլահ Թասխիրի կատարած դերի իսլամ-քրիստոնեայ եւ իսլամ-իսլամ երկխօսութեան բնագաւառում: " Հանգուցեալը լաւ բարեկամ էր Ն․Ս․Օ․Տ․Տ. Արամ Ա Կաթողիկոսի եւ մեզի անձնապէս" ասաց Սրբազան Հայրը:

Դասախօսները իրենց ելոյթներում բարձրօրէն գնահատեցին հանգուցեալ Այաթօլլահ Թասխիրի դերակատարութիւնը Իրանի վերջին 40 տարինների արդի պատմութեան մէջ: Նա եղաւ երկխօսութեան ռահվիրան իր լայնախօսութեամբ, հանդուրժողականութեամբ եւ համբերատար աշխատանքով:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ