Փոփոխութիւններ մանկապարտէզների գործելակերպի մէջ

Թւականիս, երեքշաբթի օգոստոսի 4-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի հերթական 29-րդ նիստը, որի օրակարգի առաջին կէտը վերաբերւում էր մանկապարտէզների գործելակերպի որոշ կէտերի փոփոխութեանը: Այդ իսկ պատճառով Կ.Խ. անդամները հանդիպեցին Մանկապարտէզների գործելակերպը վերանայող յանձնախմբի հետ, որի անդամներն են՝ Սօֆի Ջաղարբէկեանը և Շաքէ Աւետեանը: Յանձնախումբը իր աշխատանքը սկսել էր դեռ նախորդ Կրթական խորհրդի օրօք: Հանդիպմանը ներկայ էր նաև ժամանակի Կ.Խ. անդամ, յանձնախմբի և մանկապարտէզների կապ՝ Մելինէ Բադալը:

Մանկապարտէզներում հոգաբարձուների գործունէութեան աւարտից յետոյ, ինչպէս նաև տեսուչների, ուսուցիչների և ծնողական խորհրդի անդամների առաջարկների հիման վրայ անհրաժեշտութիւն էր առաջացել վերանայել մանկապարտէզների գործելակերպը:

Հանդիպմանը քննարկւեցին այն կէտերը, որոնք յանձնախմբի կողմից ենթարկւել էին փոփոխութեան: Որոշւեց նկատի առնելով նաև խորհրդիս տեսակէտները, առաջիկայ շաբաթւայ ընթացքում աւարտին հասցնել փոփոխութիւնները և այն ներկայացնել մանկապարտէզների տեսուչներին, եկող ուսումանկան տարեշրջանում կիրառելու նպատակով:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ