ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՊԱՏԱՐԱԳԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին եւ յատկապէս՝ երիտասարդ-երիտասարդուհիներին, որ ամառային եղանակի կարճ դադարից յետոյ, վերսկսւելու են ամենամսեայ ուրբաթ երեկոների պատարագները երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան ի խնդիր:

Այս առիթով, թւականիս ուրբաթ 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի է ունենալու Ս. եւ անմահ պատարագ: Արարողութեան նախագահելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սիրով հրաւիրում ենք մեր երիտասարդ-երիտասարդուհիներին եւ մեր ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւելով՝ մասնակից ու հաղորդակից դառնան օրւայ խորհրդին: