ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յատուկ հանդիպում ունեցաւ Թեհրանի մեր եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետներին։ Հանդիպման ներկայ էր նաեւ թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տիկին Շաքէ Եղիայեանը։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ժողովականներին, հետաքրքրւեց իրենց քաղաքամասի ժողովրդով, այնուհետեւ Սրբազան հայրը որոշ լուսաբանիչ բացատրութիւններ տւաւ կորոնաժահրի պատճառով առկախւած եկեղեցական արարողութիւնների մասին, ինչպէս նաեւ, երկրում տիրող տնտեսական տագնապի բերումով յառաջ եկած դժւարութիւնների մասին։

Խօսւեց նաեւ հաւատացեալների բարեպաշտական զգացումների ընդառաջ ձեւեր գտնել մոմավաճառութեան դիւրութիւններ ստեղծելու համար։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ