Հանդիպում՝ միտւած նոր ուսումանական տարեշրջանին ընդառաջ, մանկապարտէզների և նախակրթարանների գործունէութիւնների բարելաւմանը

Յուլիսի 27-ին, Առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը և Կ.Խ.-ի անդամ՝ Անի Միրզախանեանը հանդիպեցին հայոց ազգային 4 մանկապարտէզների տեսչուհիների և ներկայացուցիչ դաստիարակների հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր, կորոնավիրուսի առկայաութեամբ, նոր ուսումանական տարեշրջանին ընդառաջ քննարկել մանկապարտէզների և նախակրթարանների աշխատանքների և գործունէութեան բարելաւմանը վերաբերւող հարցեր:

Տեսչուհիների և ներկայացուցիչ դաստիարակների կողմից եղան առաջարկներ ու քննարկումներ, թէ ինչպէս աւելի արդիւնաւէտ իրականացնել դասապրոսեցները նախակրթարաններում, իսկ մանկապարտէզների համար առաջարկւեցին նոր աշխատանքային փաթեթներ:

Յատկանշական է, որ ինչպէս բոլոր հայկական դպրոցներում այնպէս էլ մանկապարտէզներում Կրթական խորհրդի կողմից իրականացւելու է Learning Management System (LMS) Ուսուցման կառավարման համակարգի ներմուծումը հայկական դպրոցներ և մանկապարտէզներ: Այն իրենից ներկայացնելու է ոչ միայն էլեկտոնային կառավարման հարթակ, այլ նաև մանկավարժներին, աշակերտներին ու ծնողներին համախմբող կրթական կենտրոն:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ