ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 01 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Յակովկայ եւ Իրաւափառայ

Չորեքշաբթի 02 Դեկտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 03 Դեկտեմբերի 2020;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 04 Դեկտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 05 Դեկտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 06 Դեկտեմբերի 2020;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 07 Դեկտեմբերի 2020;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Երեքշաբթի 08 Դեկտեմբերի 2020;
Պահք

Չորեքշաբթի 09 Դեկտեմբերի 2020;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Հինգշաբթի 10 Դեկտեմբերի 2020;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԵԱՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՉ՝ ԿԱՅԾԱԿՆԱՄԱՔՈՒՐ ԵՍԱՅԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՏՕՆ Է

Այսօր՝ Հայոց Առաքելական Ս․ Եկեղեցին Տօնում է Հին Կտակարանի մեծ մարգարէներից՝ Եսայի մարգարէի յիշատակը։ Մարգարէ, որ Սուրբ Հոգով լցւած հեռւից տեսաւ Քրիստոսին եւ աւետեց նրա կեանքից բազում դրւագներ։

Նա մարգարէացաւ Յիսուսի աստւածային բնութեան, Սուրբ Հոգով Սուրբ Կոյսից փարախում ծնւելու, Նրա մկրտութեան, որպէս Բարի Հովիւ իր հօտին հովւելու, խոնարհաբար հրաշագործելու, կաղերին, գոսացածներին ու կոյրերին եւ բորոտներին բուժելու, ի վերջոյ նրա չարչարանքի, խաչելութեան, Հրաշափառ յարութեան, Ս․ Եկեղեցու հաստատման ու նոր երկնքի ու երկրի հաստատման՝ Քրիստոսի երկրորդ Գալստեան մասին։ Այդ իսկ պատճառով նա ծանօթ է «Հին Կտակարանի Աւետարանիչ» կոչումով։
Եսայիա անունը նշանակում է․ «Աստւած կը Փրկի»։

Ս. Եսայիա մարգարէն ծնւել է Քրիստոսից շուրջ 760 տարի առաջ: Նա ամբողջ կեանքն ապրել է Երուսաղէմ քաղաքում: Նրա մարգարէական գործունէութեան ժամանակաշրջանը համընկնում է Յուդայի թագաւորութեան իրար յաջորդող Ոզիա, Յովաթամ, Աքազ, Եզեկիա, Մանասէ թագաւորների իշխանութիւնների հետ և կազմում է 97 տարի:

Ոզիա թագաւորի մահւան տարում,Եսայիա Մարգարէն Աստծու կողմից մարգարէութեան կանչւեց, երբ նա տաճարում երկրպագութիւն էր անում Աստծուն։ Այդ մասին կարդում ենք նոյն գրքի եօթներորդ գլխում։ Նա տեսնում է Տիրոջը՝ բազմած Իր փառքի աթոռին ու Նրան շրջապատող Սերովբէներին, որոնք միաձայն ու համարձակաձայն բառբառով եղանակում էին ու ասում․«Սո´ւրբ, սո´ւրբ, սո´ւրբ է Զօրութիւնների Տէրը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»: Այս հատւածը այսօր՝ արտաբերւում է եկեղեցում Քահանայի ու երգեցիկ խմբի կողմից, որին յաջորդում է Քրիստոսաբոյր հրաւէրը․«Առէք կերէք այս է իմ մարմինը․․․․․․»։
Եսայիա մարգարէն տեսնելով տեսիլքը բացագանչում է․ «Վա~յ ինձ. ես մի տառապած մարդ եմ. ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մէջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսայ Զօրութիւնների Տիրոջը»: Եւ ահա այն ժամանակ ներկայացաւ սերովբէներից մէկը` ձեռքին կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից․ Բերում եւ մօտեցնում է նրա բերանին և ասում. «Ահա մօտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրէնութիւնները, և քո մեղքերը կսրբի քեզնից»: Սա Քրիստոսի բոցով հաղորւել է խորհրդանշում։ Ապա նա լսում է Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և կամ ո՞վ կգնայ այդ ժողովրդի մօտ»: Նա պատասխանում է. «Ահաւասիկ ես, ի´նձ ուղարկիր»:

Այդ դէպքի պատճառով նա նաեւ յայտնի է կայծակնամաքուր մարգարէ անունով։
Նոր Կտակարանում պարունակւում է Եսայու մարգարէութեան գրքի վրայ աւելի քան 40 յղում և 60-ից աւելի ուղղակի մէջբերում: Այդ ամէնը ցոյց է տալիս, թէ ինչպիսի մեծ հեղինակութիւն և կարևորութիւն ունի Եսայու մարգարեութիւնը Եկեղեցու, հինկտակարանեան պատմութեան, ինչպէս նաև մեր օրերի համար:

Ս. Մարգարէն նահատակւեց Մանասէ թագաւորին կռապաշտութեան համար յանդիմանելու պատճառով. Մանասէի հրամանով Եսայի մարգարէին սղոցեցին:

Հայ Առաքելական Եկեղեցին Նրա յիշատակը նշում է Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին յաջորդող հինգշաբթի օրը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com