Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Նկատի ունենալով երկրում տիրող համաճարակային ահաւոր իրավիճակը եւ կորոնավիրուսից վարակւածների ու մահւան աճի արձանագրումը, Թեմիս հաւատացեալ եւ բարեպաշտ զաւակների ուշադրութեանն ենք յանձնում, որ սոյն թւականի յուլիսի 9-ից սկսեալ կրկին անգամ մեր եկեղեցիներում մատուցւելիք Ս. եւ անմահ Պատարագները կանցկացւեն դռնփակ՝ առանց հաւատացեալների մասնակցութեան։

Հոգեհանգստեան արարողութիւններին կարող են մասնակցել միայն ննջեցեալների անմիջական հարազատները (5֊հոգուց ոչ աւել), անշուշտ նկատի առնելով առողջապահական բոլոր թելադրանքները (դիմակի եւ ձեռնոցի գործածութիւնը) արարողութեան ողջ ընթացքին։

Հարկ է նշել որ պսակադրութեան եւ մկրտութեան արարողութիւններին եւս պէտք է մասնակցել սահմանափակ թւով, հարազատները դարձեալ նկատի առնելով վերոնշեալ առողջապահական յորդորները։

Կոչ ենք անում միաժամանակ մեր ժողովրդի զաւակներին եւ յատկապէս մեր միութիւններին, որ խուսափեն ընկերային եւ համատեղ համահաւաքներից։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
9 Յուլիս 2020 թ.

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ