«ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ»

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում Ս.Գրիգոր Լուսաւորիչը Սուրբ Թադէոս եւ Ս․Բարթողիմէոս առաքեալներից յետոյ ներկայանում է որպէս Հայաստանի երկրորդ Լուսաւորիչ։ Նա Տրդատ թագաւորի հօր սպանողի որդին լինելով, որպէս հաւատաւոր Քրիստոսնեայ, իր հօր մեղքը քաւելու համար ,միանալով Տրդատ արքային ի նպաստ նրա գահակալության բազում սխրանքներ է գործում, որոնց պատճառով շահում է արքայի համակրանքն ու բարեկամութիւնը,բայց նրա ով լինելն ու հաւատքի բացահայտմամբ ենթարկւում է բազում չարչարանքների ու ի վերջոյ դատապարտում է խոր վիրապում բանտարկութեան`որտեղ մնում է 13տարի։Այդ վայրը յետագային ժողովրդի կողմից վերածւեց աղօթատեղիի։

Ս. Հռիփսիմէ եւ Գայիանէ կոյսերի ու նրանց 37 ընկերուհիների դաժան սպանութիւնը խստօրէն ազդեց Տրդատ Գ արքայի վրայ։Երբ մի օր նա որսորդութեան էր գնացել, մոլեգնեց եւ դիւահարի պէս դարձաւ ու խոզի բնաւորութիւն ստացաւ։Շատ բժիշկներ փորձեցին բժշկել թագաւորին, բայց բոլոր ջանքերը ապարդիւն անցան։

Ի վերջոյ, թագաւորի քոյր Խոսրովիդուխտը,որը ըստ պատմիչների թաքուն Քրիստոսին դաւանելով, Սուրբ Գրիգոր Լուսաւորչին ամէնօրեայ կարգով լաւաշով էր կերակրում, մի տեսիլք տեսաւ,որի ընթացքում մի հրեշտակ նրան յայտնւելով ասաց, թագաւորի հիւանդութիւնը Արտաշատի Խոր Վիրապում փակւած Գրիգորն է կարող բժշկել։ Երազը երկրորդ անգամ կրկնւեւմ է․Անմիջապէս ,արքայադստեր յորդորանքով նախարարները Ս.Գրիգորին դուրս բերեցին այդ գուբից։

Ս.Գրիգորն աղօթքով եւ ծոմապահութեամբ բժշկեց Թագաւորին,որն իր նախարարներով միասին,ընդունելով Աստծու ճշմարիտ խօսքը դարձի եկաւ։

Ս.Գրիգորը հայոց ազգի աւագանու կողմից Կեսարիա գնալով եւ Սուրբ Ղեւոնդիոս հայրապետի ձեռամբ ձեռնադրւելուց յետոյ վերադարձի ճամբին Արածանի գետի եզերքին քրիստոնեայ մկրտեց Թագաւոական ընտանիքին ու աւագանուն։

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ամէն տարի մեծ շուքով եւ ուրախութեամբ յիշատակում է Ս․Գրիգոր Լուսաւորիչ ելքը վիրապից,Ս.Էջմիածնի տօնի նախորդող Շաբաթ օրը։