Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Բահման 22-ի առիթով տօնակատարութիւն՝ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, փետրւարի 12-ին, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 37-րդ ամեակին նւիրւած տօնակատարութիւն:

Հանդիսութեանը յատուկ հրաւէրով ներկայ էր՝ Մշակոյթի նախարարութեան ազգային ու կրօնական համայնքների հարցերով պատասխանատու՝ պրն. Սաիդ Թաղաւին:

Երեկոյթը, որը համեմւած էր գեղարւեստական ելոյթներով շարունակւեց մինչեւ ուշ երեկոյեան-ինչի աւարտից առաջ՝ Թեւան Քոչարեանի աշուղական խմբի ելոյթներով իւրայատուկ ջերմութիւն ապրեց: Այս կապակցութեամբ Սաիդ Թաղաւին երկրորդ անգամ խօսափողին մօտենալով գնահատեց Թեւան Քոչարեանի գլխաւորած աշուղական խմբի ելոյթները եւ մի յուշ պատմեց տարիներ առաջ նրանց հետ կապւած մի դրւագի մասին, որը տեղի էր ունեցել նոյն՝ Բահման 22-ի տօնակատարութեան ժամանակ:«Այնտեղ այս նոյն խումբն իր կատարումներով կրօնական փոքրամասնութիւնների անունից դարձեալ փայլեց կազմակերպւած ձեռնարկին ու մենք էլ, որպէս նոյն համայնքների հարցերով պատասխանատուներ հպարտութեան պահեր ապրեցինք»,- իր խօսքերի աւարտին նշեց Թաղաւին:

Սաիդ Թաղաւին նաեւ աշուղական խմբի բոլոր անդամներին հրաւիրեց Մշակոյթի նախարարութեան կենտրոն՝ յատուկ նրանց համար նախատեսւած պարգեւները ստանալու:

Հանդիսութեանը Իրանի Իսլ. խորհրդարանի Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի կողքին ներկայ էին նաեւ՝ Պատգամաւորական ժողովի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Թեհրանի հիւսիսարեւելեան շրջանի մարզական հարցերով գրասենեակի պատասխանատուները:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ