Կ.Օ.Մ.-ի անդամների հետ հանդիպում

Երէկ` երեքշաբթի մայիսի 26-ին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտգ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ նոյն խորհրդի անդամ եւ ԿՕՄ-ի հետ կապ՝ պրն. Արամ Նովշադեանի հանդիպում ունեցան Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող մարմնի անդամների հետ:

Հանդիպումը պատեհ առիթ հանդիսացաւ բանակցելու մարմնի ընթացիկ աշխատանքների վերաբերեալ, մանրամասնութեամբ քննարկելով օժանդակութիւնները փոխանցելու գործընթացը:

Հանդիպման ընթացքում խօսւեց նաեւ, յատուկ ուշադրութիւն դարձնել ու օժանդակութիւններ տրամադրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով տուժած եւ աշխատանքից զրկւած ընտանիքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ