Լազերային ջերմաչափերի տրամադրումը դպրոցներին և մանկապարտէզներին

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ և Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ իրականացւում են անհրաժեշտ քայլեր, նպատակաուղղւած կորոնա տիպի վիրուսի կանխարգելման տարածման դէմ:

Ըստ իրականացւած աշխատանքների՝ դպրոցներին և մանկապարտէզներին տրամադրւեցին հիգենայի պարագաներ, ախտահանւեցին դպրոցների շէնքերն ու դասարանները:

Ելնելով այն հանգամանքից, որ մայիսի 16-ից մասամբ վերաբացւեցին դպրոցները, անհրաժեշտութիւն առաջացաւ հնարաւորինս սեղմ ժամկէտում դպրոցներն ու մանկապարտէզները ապահովել արդիական ջերմաչափերով:

Մայիսի 14-ին Թեհրանի բոլոր հայկական դպրոցներին, մանկապարտէզներին և «Ակունք» կենտրոնին տրամադրւել են բազմաֆունկցիոնալ լազերային ջերմաչափեր, որոնք օժտւած են ջերմաչափման 2 ռեժիմով, ձայնային ազդանշանման հնարաւորութեամբ՝ բարձր ջերմաստիճանների դէպքում, թւային LCD էկրանով, յիշողութեան հնարաւորութեամբ, աւտոմատ անջատումով, ջերմաչափի ջերմնաստիճանը արտացոլւում է տասնորդականներով, ճշգրիտ չափումների միջակայքը՝ 10 - 40 աստիճան ըստ ցելսիուսի սանդղակի:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ