ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 19 Մայիսի 2020;
Գշ. ԼԸ օր Յինանց

Չորեքշաբթի 20 Մայիսի 2020;
Դշ․ ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 21 Մայիսի 2020;
† Եշ. Խ օր Յինանց: ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 22 Մայիսի 2020;
Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց

Շաբաթ 23 Մայիսի 2020;
ԽԲ. օր Յինանց

Կիրակի 24 Մայիսի 2020;
Կիր. ԽԳ. օր Յինանց: Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մայիսի 2020;
Բշ. ԽԴ. օր Յինանց

Երեքշաբթի 26 Մայիսի 2020;
Գշ. ԽԵ. օր Յինանց

Չորեքշաբթի 27 Մայիսի 2020;
Դշ. ԽԶ. օր Յինանց: Պահք

Հինգշաբթի 28 Մայիսի 2020;
Եշ. ԽԷ. օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«Աւետիս Աւետիսեան» ազգային բուժարանում կատարւած աշխատանքները կորոնավիրուսի համաճարակի օրերում

Բուժարանում աշխատում է թէժ գիծ

Կորոնավիրուսի համաճարակի այս օրերում, Թեհրանի հայկական համայնքում իր ակտիւ դերն է կատարում «Աւետիս Աւետիսեան» ազգային բուժարանը: Կատարւած աշխատանքներին ծանօթանալու նպատակով հարցազրոյց ենք ունեցել բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետ Արմինէ Սէթխանեանի հետ:

Զրոյցի ընթացքում տկն. Սէթխանեանը ընդգծել է, որ համաճարակի հէնց առաջին իսկ օրերից բուժարանը բնականոն ընթացքով ընդունել է հիւանդներին, եւ բոլոր դիմողները նախ ստուգումներ են անցկացրել ընդհանուր բժիշկի կողմից, իսկ մարտի 5-ից մինչեւ ապրիլի 4-ը ընկած ժամանակահատւածում բուժարանը սպասարկել է 1789-ը դիմողների, որոնք ստացել են պատշաճ բուժօգնութիւն: Նոյն ժամանակահատւածում բուժարանի տարրալուծարանի բաժնում առօրեայ անալիզներ են անցկացրել թւով 426 դիմողներ, որոնցից ախտորոշւել են կորոնավիրուսով վարակման հաւանականութեամբ 231 կասկածելի պարագայ եւ ուղղորդւել են պատկան հիւանդանոցներ ու բուժկենտրոններ:

Խնամակալ մարմնի ատենապետը զրոյցի ընթացքում նշեց, որ մինչեւ մարտի 13-ը, բուժարանի հետ բնականոն տեմպով աշխատել են բոլոր գերմասնագէտ բժիշկները, արձակուրդների բերումով մի շարք մասնագէտ բժիշկներ բացակայում էին, իսկ շուրջօրեայ ներկայութիւն են ունեցել ընդհանուր բժիշկները եւ այսօրւայ դրութեամբ վերադարձել են մասնագէտ բժիշկների մօտաւորապէս 50 տոկոսը, ամենօրեայ կարգավիճակով աշխատել է տարրալուծարանը, իսկ վարչական բաժինը եւս ըստ պաշտօնական յայտարարութիւնների աշխատել է ոչ լիակազմ պաշտօնեաներով: Անդրադառնալով բուժարանի քուլոնոսկոպիայի եւ անդոսկոպիայի բաժիններին նա նշեց, որ, երբ սաստկացաւ համաճարակը՝ դիմող բոլոր հիւանդները նախ առաջնորդւում էին ընդհանուր բժիշկների մօտ վիրուսի հարցով նախնական ստուգումների եւ արեան անալիզի համար, որից յետոյ նոր իրականացւում էր քուլոնոսկոպիան կամ անդոսկոպիան, պարագան նոյնն է եղել նաեւ ատամնաբուժական բաժնում:

«Ա.Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի ատենապետը ընդգծեց, որ բուժարանը հետեւում է բժշկագիտութեան համակարգի կազմակերպութիւն (սազմանէ նեզամփեզեշքի) եւ «Շահիդ Բեհեշթի» բժշկագիտական համալսարանի եւ միջազգային կենտրոնների յայտարարութիւններին: Տկն. Սէթխանեանի հաւաստմամբ ազգային բուժարանը փետրւարի վերջին իսկ օրերից սկսւել է նախապատրաստական աշխատանքներ եւ բժշկական անհրաժեշտ հագուստների ու սարքերի գնումը եւ ամէն օր, երկու անգամ ախտահանման յատուկ սարքերով ու ախտահանիչ նիւթերով ախտահանւում է բուժարանի բոլոր տարածքը: Նա նշեց, որ դժբախտաբար բուժարանի մասնագէտ բժիշկներից մէկը հէնց առաջին իսկ օրերում վարակւել էր կորոնավիրուսով, որի առողջական վիճակը բարելաււած է եւ ապաքինւել է, բայց առայժմ աշխատանքի չի վերադարձել:

Տկն. Սեթխանեանը գնահատանքով անդրադարձաւ բուժարանի թէ՛ վարչական բաժնի պաշտօնեաների, թէ՛ տարրալուծարանի, եւ թէ՛ բժիշկների ու բուժանձնակազմի անխոնջ աշխատանքի մասին, առողջութիւն մաղթելով բոլոր հիւանդներին եւ նշեց, որ ազգային բուժարանը չի խնայելու իր կարելին:
Յատկանշական է, որ «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախաձեռնութեամբ պատրաստւել է նաեւ տեսահոլովակ հիւանդութիւնից զերծ մնալու անհրաժեշտ քայլերի մասին եւ զանազան հաղորդագրութիւններով՝ համայնքին իրազեկ պահել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան միջոցով հրապարակւած հաղորդագրութիւններին ու բուժարանի ծաւալած աշխատանքներին եւ բուժարանի բուժանձնակազմին է տրամադրւել «Շահիդ Բեհեշթի» բժշկագիտական համալսարանի հրապարակած պրոտոկոլները կորոնավիրուսի պարագային հիւանդների ստուգման հարցով:

Կարեւորութեամբ պիտի նշել, որ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը, «Ա.Աւետիսեան» բուժարանի Խնամակալ մարմնի հետ համագործակցաբար, կորոնավիրուս համաճարակի պատճառով ստեղծւած առողջապահական ճգնաժամային իրավիճակից ելնելով, «Ա.Աւետիսեան» բուժարանում գործարկել է թէժ գիծ ծառայութիւնը, որի միջոցով բժշկական ոլորտի մասնագէտները պատասխանելու են կորոնավիրուսի կապակցութեամբ առողջապահական հարցերին։

Ուստի՝ թւականիս, ապրիլի 8-ից սկսեալ, «Ա.Աւետիսեան» բուժարանում շաբաթ մինչ չորեքշաբթի ժամը՝ 8։00-ից-24։00-ը իսկ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ժամը՝ 8։00-ից-12։00-ը, գործում է թէժ գծի 77815103 հեռախօսահամարը, որին կարող էք զանգահարել եւ ստանալ հարկ եղած ցուցմունքները։

Հարցազրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com