Գիտենք այս օրերին կորոնավիրուս համաճարակի հետեւանքով, կեանքը կտրուկ կերպով փոխւել է բոլոր մարդկանց համար, ընդորում մենք նաեւ չենք բացառւում։
Կրթական հաստատութիւնները փակ լինելու պատճառով, որոշ երկրներում դասերի հեռավար ուսուցման մեթոդ է կիրառւել։
Աշխարհում կան ժողովուրդներ, որոնց պայմանները անհամեմատաբար աւելի վատ լինելու պատճառով, կեանքը կտրականապէս է փոխւել, սակայն մեզ յոյս ու համարձակութիւն են ներշնչել այն երկրները, որոնք կորոնավիրուս համաճարակին դիմադրել են։
Տիրող պայմաններում բոլորիս անհրաժեշտ է ֆիզիքական եւ հոգեկան առողջութիւնը պահպանել։
Հետեւաբար անհրաժեշտ է՝
- Մարմնի իմունիտին պատշաճ կերպով պահպանելու նպատակով, առողջ սննդակարգի հետեւել։
- Քաղցր ըմպելիքներից խուսափել։
- Չծխել, որպէսզի վարակի ընթացքում վիրուսի աճն ու տարածումը չզարգանայ։
- Տանը մարզանքով զբաղւել (միջահասակները՝ կէս ժամ իսկ երիտասարդները՝ մէկ ժամ)։
- Պայմանները նպաստելու դէպքում, քայլել, վազել եւ հեծանիւ վարել բացօդեայ տարածքներում, իսկ փակ տեղերում իւգա եւ շւեդական մարզանքներով զբաղւել նաեւ կարելի է աստիճանավանդակից վերուվար անել։
- Հեռավար աշխատելիս նոյն դիրքում երկար չնստել եւ առնւազն ամէն կէս ժամւայ ընթացքում՝ երեք րոպէ աշխատանքը դադարեցնել, բարձրանալ եւ դիրքը փոխել։
- Նման ճգնաժամային պայմաններում խուճապի մատնւելը, լարւածութիւնը եւ մոլորւածութիւնը բնական երեւոյթ է, սակայն անհրաժեշտ է հոգեկան այդ անբարենպաստ պայմաններին տիրապետել։
- Հաղորդւել վստահւած անձանց հետ, նրանց ում՝ հաւատում ենք։
- Զբաղւէք երաժշտութեամբ, ընթերցանութեամբ, խաղերով եւ տարբեր ժամանցներով։
- Օգնէք եւ օգտակար եղէք միւսներին, ինչպէս նրանք նաեւ կօգնեն ձեզ անհրաժեշտութեան դէպքում։
- Եթէ հաղորդւած լուրերը բացասականօրէն է ազդում ձեր վրայ, հետեւէք այն օրական առնւազն երկու անգամ՝ միայն վստահելի լրատւամիջոցներից։
- Թէկուզ կովիդ 19-ը շատ բան է խլել մեզանից, սակայն հնարաւորութիւն եւ առիթ է ստեղծել սովորելու՝ համագործակցել, աշխատել, սովորել եւ առաջադիմել միասին։
«Ա.ԱՒԵՏԻՍԵԱՆ» ԱԶԳ. ԲՈՒԺԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՄԱՐՄԻՆ
Նիւթը թարգմանւել է Առողջապահութեան Համաշխարհային Կազմակերպութեան կայքէջից։