Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԹԵՀՐԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ ՅԵՏՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻՆ

Երկուշաբթի 15 Փետրւար 2016-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեան եւ Կաթողիկոսութեան Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ Տիար Վարդան Վարդանեան վերադարձան Թեհրան յետ մասնակցութեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների նիստերին 9-ից 11 Փետրւար 2016, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի։

Կրօնական եւ Քաղաքական ժողովները գումարւեցին 9-10 Փետրւարին իսկ 11 Փետրւարին գումարւեց խառն նիստը, որի մասնակցեցին թեմակալ առաջնորդներն, Ազգային Կենտրոնական ու Թեմական Վարչութիւնների ներկայացուցիչները։

Կրօնական ժողովի ընթացքին քննարկւեցին Քրիստոնէական Դաստիարակութեան, Երիտասարդական, Միջ-եկեղեցական ու Միջ-կրօնական Յարաբերութեանց բաժանմունքների աշխատանքներն ու իրագործումները. քննարկւեց նաեւ Աստւածաշունչի արեւմտահայերէն թարգմանութեան ընթացքն ու դպրեվանքի եւ հրատարակչական մարզում կատարւած աշխատանքները։ Կրօնական ժողովը անդրադարձաւ նաեւ վեհափառ հայրապետի գահակալութեան 20-ամեակի եւ երկու վեհափառ հայրապետների նախագահութեամբ գումարած եպիսկոպոսաց ժողովների։ 

Քաղաքական ժողովը քննարկեց կաթողիկոսարանի գործունէութեան հետ կապւած ընկերային ծառայութեան, մանկավարժական կենտրոնի, հայագիտական բաժանմունքի եւ արեւմտահայերէնի յանձնաժողովի աշխատանքները։ Քաղաքական ժողովը վաւերցուց նաեւ 2016 տարւայ նախահաշիւ պիւտճէն։ 

Ազգային Կենտրոնական Վարչութեան, թեմակալ առաջնորդների ու թեմերի ազգային իշխանութեանց ներկայացուցիչների ժողովում տեղի ունեցաւ նախ ընդհանուր արժեւորում Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի, եւ այնուհետ ժողովը անդրադարձաւ ընդհանրապէս Սփիւռքի ու յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան յարաբերութեանը Հայաստանի Հանրապետութեան հետ։ Ժողովը քննարկեց նաեւ Սուրիոյ հայութեան դիմագրաւած տագնապը եւ յանձնառու եղաւ շարունակելու իր զօրակցութիւնն ու նիւթական ու բարոյական աջակցութիւը սուրիահայութեան։ Խօսւեց նաեւ Ղարաբաղում Նոր Կիլիկիա գիւղի շինարարութեան վերջին հանգրւանը ամբողջացնելու անհրաժեշտութեան մասին։ 

Որոշւեց յառաջիկայ Ազգային Ընդհանուր Ժողովը գումարել 2017-ի յունիսի սկիզբը։

Ժողովական աշխատանքների կողքին Առաջնորդ Սրբազան հայրը ընկերակցութեամբ Ատրպատականի թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. ՉիՖթճեանի եւ տիարք Ռուբիկ Կարապետեանի (Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ) Վրէժ Տէր Մարտիրոսեանի (Սպահանի Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ) Վարդան Վարդանեանի (Քաղաքական Ժողովի անդամ) այցելեց Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան՝ նորին գերազանցութիւն պրն. Մուհամեդ Ֆաթհ Ալիին ։ 

Պրն. դեսպանը ջերմօրէն ողջունեց թեմակալ առաջնորդներին եւ աշխարհական ժողովականութեան։ Սեպուհ Սրբազան նախ ներկայացրեց իր ընկերակիցներին այնուհետ անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան սերտ յարաբերութեան, որ հիմնւած է անկեղծ համագործակցութեան եւ փոխադարձ յարգանքի վրայ, ինչպէս նաեւ իրանահայ գաղութի կեանքի հետ կապւած հիմնահարցերի բարւոք կացութեան։ Պրն. դեսպանն իր հիւրերին յատուկ ճաշով պատւեց։ 

Շաբաթ եւ կիրակի 13 եւ 14 փետրւար 2016-ին կաթողիկոսարանի Կիլիկիա թանգարանում գումարւեց Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջին Արեւելքի շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների խորհրդաժողովը կազմակերպութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի կենտրոնական մարմնի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար ազնւափայլ տկն. Հրանուշ Յակոբեանի։ 

Երկու օրերի վրայ տարածւած աշխատանքով խորհրդաժողովը լսեց շրջանների յանձնախմբերի զեկոյցները կատարելով արժանի գնահատականներ, ժողովը լսեց նաեւ տկն. Հրանուշ Յակոբեանի բազմաբովանդակ զեկոյցը Հայաստանի պատութեան իր պատկան մարմինների միջոցաւ կատարած աշխատանքների եւ իրագործումների մասին։ Առաջին օրւայ նիստերը վարեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ 

Խորհրդաժողովի եզրափակիչ նիստը գումարւեց կաթողիկոսարանի վեհարանի դահլիճում, որտեղ վեհափառ հայրապետը կատարեց տարւած աշխատանքների գնահատականը։ Միաժամանակ շեշտելով համահայկական մտածողութեան ու գործելակերպի անհրաժեշտութիւնը։ 

Երկուշաբթի 15 փետրւար 2016-ի կէսօրին Սեպուհ Սրբազանը ընկերակցութեամբ Սպահանի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Բաբգէն Ս. Արք. Չարեանի, Ռուբիկ Կարապետեանի եւ Վարդան Վարդանեանի յատուկ հանդիպում ունեցաւ Հեզբոլլահ կուսակցութեան քաղաքական եւ յարաբերութիւնների յանձնախմբի ատենապետ Հոջաթոլիսլամ վալմոսլեմին պրն. Էբրահիմիի եւ իր անմիջական գործակիցների հետ։ 

Այս հանդիպումը առիթ եղաւ խօսելու հայ համայնքի ներկայութեանը Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ինչպէս նաեւ ընդհանրապէս հայութեան եւ մասնաւորաբար նաեւ Հեզբոլլահ կուսակցութեան դրական ու շինիչ դերակատարութեան Լիբանանի քաղաքական թատերաբեմի վրայ։ 

Լիբանան  իր  կեցութեան  օրերին Սրբազան  հայրը  յատուկ  հարցազրոյց ունեցաւ Լիբանանեան կարեւորագոյն օրաթերթերից` Էլ ՍաՖիր-ի եւ Էլ Ճամհուրի-ի հետ, ինչպէս նաեւ Լիբանանեան Ալ Մանար եւVTO հեռուստաալիքների հետ։ 

Երկուշաբթի առաւօտեան վեհափառ հայրապետը ընդունեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռուբիկ Կարապետեանն ու Քաղաքական Ժողովի անդամ պրն. Վարդան Վարդանեանը, գնահատանք կատարեց տարւած աշխատանքներին եւ միեւնոյն ժամանակ խօսւեց յառաջիկայ դեկտեմբերին վեհափառ հայրապետին Իրան տալիք այցելութեան մասին եւ այդ առիթով տեղի ունենալիք իր գահակալութեան 20-ամեակի եւ Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնի հետ ունենալիք հերթական համագումարի մասին։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ