Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԱՌԻԹՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի 14-ին:  Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեանը Քրիստոսի ի Տաճարն: 

Այս առիթով, շաբաթ 13 փետրւար 2016-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:

Տեառնընդառաջի տօնը տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ շաբաթ 13 փետրւար 2016-ի երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն: 

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը: 

Սրբազան Մակարն իր քարոզի ընթացքին ասաց. «Յիսուս Քրիստոսի քառասնօրեայ տաճար ընծայման Ս. Տօնը մի տօն է, որ իւրաքանչիւր ճշմարիտ հաւատացեալի սիրտը և հոգին ներքին ուրախութեամբ և ցնծութեամբ է լցնում:  Մի տօն, որ իսկապէս մեզանից իւրաքանչիւրի ներքին գիտակցութեան մէջ վերաթարմացնում է իսկական հաւատացեալի կոչումը և առաքելութիւնը:  Մի անգամ ևս մեզ զգաստութեան և արթնութեան է հրաւիրում անդրադառնալու թէ քրիստոնեայ հաւատացեալը ինչպիսի մեծ կոչումի է հրաւիրւած, ինչպիսի մեծ առաքելութիւն է տրւած իրեն և պէտք է իր ամենօրեայ հաւատքի կեանքն աճեցնի, զարգացնի ու կատարելութեան հասցնի»:  «Տեառնընդառաջ անունն ինքնին գալիս է բացայայտելու օրւայ խորհուրը, որ մեզ սովորեցնում է թէ ինչպէս մենք որպէս ճշմարիտ հաւատացեալներ ընդառաջ պէտք է գնանք Տիրոջը՝ Քրիստոսին, ուստի հաւատքով դիմաւորելու գնանք Տիրոջը, Փրկչին և Աստծուն»: 

Սրբազան Հայրը մի այլ տեղում, խօսելով տաճար ընծայւած զոյգ աղաւնու կամ տատրակների մասին և նրանց առնչելով Քրիստոսի նկարագրին ու առաքելութեան՝ ասաց. «Քրիստոս թէև մի կողմից, որպէս խոնարհ աղաւնի եկաւ ծառայելու և որպէս անմեղ գառնուկ մորթւելու, բայց միւս կողմից տեսնում ենք, որ նա իբրև տատրակ իր ամբողջ առաքելութեան ընթացքին, գիւղից-գիւղ, քաղաքից-քաղաք, անհանդարտ և անհանգիստ տատրակի նման պտտեց և քարոզեց Աստծու կենդանի խօսքը՝ Աւետարանը և փրկութեան բարի աւետիսը»: «Այսօր Քրիստոսը, որպէս քառասնօրեայ մանուկ գալիս է և թակում ե մեր սրտի դուռը և մենք ճիշտ է, որ ֆիզիկապէս եկել ենք եկեղեցի, բայց եկէք Սիմէոն Ծերունու հասկացողութեամբ, այսօր Ս. Հոգով առաջնորդւած, հոգեպէս կանգնենք Մանուկ Յիսուսի առաջ և ընդառաջենք Նրա կանչին, հրաւէրին և Նրա կոչին, որպէսզի մի կողմից ինք մեր մսեղէն տաճարը մտնելով՝ իրենով սրբացնի, մաքրի ու արդարացնի մեզ և միւս կողմից էլ մենք բացելով մեր սիրտը, ընդունենք նրան և այդպիսով հոգևոր ճշմարիտ միութիւն կատարւի և վայելենք Աստծոյ բնակութիւնը մեր սրտերում: 

Աւանդական խառոյկի հրավառութեան մասին բացատրելով, Սրբազան Հայրն ասաց. «Սա հին հասկացողութեամբ ճիշտ է, որ հեթանոսական սովորութիւն էր:  Հայերը նախքան քրիստոնեայ դառնալը կրակն էին պաշտում:  Բայց Գրիգոր Լուսաւորիչն երբ քրիստոնէական լոյսը տարածեց համայն Հայաստան Աշխարհում, հեթանոսական աւանդութեանը հագցրեց քրիստոնէական տարազ և դրանով ժողովրդի հայեացքն ուղղեց դեպի Քրիստոս ճշմարիտ ՝ լոյս Աստւածագիտութեան:  Ահաւասիկ Քրիստոսի լոյսն է խորհրդանշում խորանի վրայ վառւած մոմը, որի միջոցով մենք բերում և վառում ենք դրսի խառոյկը:  Այդպիսով Քրիստոսի փրկութեան և բարի Աւետարանի լոյսն ենք տարածում և վկայում ենք ասելով, որ մենք լոյսի, յարութեան և ցերեկւան որդիներն ենք:  Հետևաբար, այդ լոյսը, որ միաժամանակ մեր յոյսն է պէտք է առնենք և մեր տները տանենք և լուսաւորենք Քրիստոսի լոյսով, որպէսզի մեր ողջ կեանքն աստւածային լոյսով լուսաւորւած՝ Ս. Հոգով առաջնորդւած, հաւատքով զօրացած, ապրենք և յաղթանակենք, օրհնութեամբ լցւենք և մեր կեանքն օրհնութիւն դարձնենք նաև մեր ընտանիքում և մեր շրջապատում»: 

Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն: 

Արարողութեան աւարտին, Սրբազան Մակարի ձեռամբ վառւեց աւանդական խառոյկը, այնուհետև ժողովուրդը ուրախութեամբ շուրջպար բռնեցին խառոյկի շուրջ և երիտասարդները ցատկեցին խառոյկի վրայից: 

Այդ ուրախ առիթով, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը պատրաստել էր համեստ հիւրասիրութեան սեղան, որն օրհնւեց Սրբազան Հօր ձեռամբ, ապա հիւրասիրւեցին եկեղեցու բակում հաւաքւած ժողովուրդը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com