Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Բանախօսական-գեղարւեստական երեկոյ՝ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ

«ԱԼԻՔ» - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը մեծարելու, միութիւնների կողմից կազմակերպւած ծրագրերի շարանում, երէկ՝ փետրւարի 9-ի երեկոյեան կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական միջոցառում Հ. Ուս. «Չհամարհալ» միութեան նախաձեռնութեամբ, «Յ. Թումանեան» սրահում:

Սկզբում վարչութեան անունից տօնի կապակցութեամբ իր շնորհաւորանքը ուղղելով միութեան վարչութեան նախագահ Նիկոլ Մուսախանեանը, ողջունեց ներկաներին: 

Ապա Արաքս Բարսեղեանը ընթերցեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի կապակցութեամբ: Ընթացքում ցուցադրւեց տեսաֆիլմ, որը պատկերում էր թէ՛ յեղափոխութեան յաղթանակի տարիներին, եւ թէ՛ Իրանի դէմ Իրաքի 8-ամեայ պատրադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան, ի մասնաւորի՝ թեհրանահայ համայնքի կատարած աշխատանքները, ռազմաճակատներ ուղարկած նպաստները, հայ նահատակների յուղարկաւորութիւնները եւ ազատորդիների Իրան վերադարձը: Ֆիլմը պատրաստել էր Թ. Հ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայ նահատակների եւ սրբազան պաշտպանութեան շրջանի արժէքների պահպանման գծով կեանքի կոչւած յանձնախումբը: Յայտագրին մաս էր կազմում ասմունքային կատարումներ, որոնք իրականացրին միութեան «Լուսաբեր» ասմունքի խմբից՝ Էմին Մարտիրոսեանը եւ Վանէ Մակարեանը:

Վերջում հրաւիրւեց օրւայ բանախօս Վարդան Դաւթեանը: Նա ականատեսի աչքերով վեր հանեց անցեալ 37-տարիների ընթացքում իրանահայ համայնքի անխոնջ աշխատանքը եւ ձեռքբերումները:

Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ Իսլ. Հանրապետութեան Սահմանադրական օրէնքում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների առումով Սահմանադրական օրէնքում յստակեցւած կէտերի գծով՝ առաջին պատգամաւոր հանգուցեալ Հրայր Խալաթեանի գերգնահատելի աշխատանքներին եւ դիէի հարցով հանգուցեալ պատգամաւոր դոկտ. Լեւոն Դաւթեանի, ինչու չէ նաեւ պատերազմի տարիներում Վարդան Վարդանեանի եւ բոլոր հայ պատգամաւորների ջանքերին: Նա նաեւ անդրադարձաւ այն հանգամանքին, որ մենք որպէս իրանցիներ, այսօր շատ բնագաւառներում վայելում ենք շատ իրաւունքներ, որոնք արդիւնքն են մեր նահատակների եւ իրանահայութեան անխոնջ աշխատանքների:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ