Թ.Հ.Թ. Թեմական եւ Կրթական խորհուրդների հանդիպում՝ Հ.Մ.Ա.Կ.-ի ներկայացուցիչների հետ

Երեքշաբթի, 2020 թւականի յունւարի 28-ին Թեմական խորհրդի կողմից կազմակերպւել էր հանդիպում Կրթական խորհրդի, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան և 44-րդ Համադպրոցական խաղերի կազմակերպիչ յանձնախմբի ներկայացուցիչների միջև: Հանդիպման հիմնական նպատակն էր համադպրոցական խաղերի կազմակերպումը, անցկացումը և խաղերին աշակերտների մասնակցութեան ակտիւացումը:

Այդ խաղերը առիթ են տալիս աշակերտութեանը մօտիկից շփւելու միութիւնների աշխատանքներին, ընդգծելով մարզանքի կարևորութիւնը: Հանդիպմանը հնչեցին մի շարք հարցեր և առաջարկներ: Նմանատիպ հանդիպումները արդիւնաւէտ են և հնարաւորութիւն են ընձեռնում հարցերի աւելի անմիջական քննարկման և դրանց շուտափոյթ լուծումներ գտնելու պայմաններ են ստեղծւում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ