Թեհրանահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցութիւնը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձի առիթով կազմակերպւած ծրագրին

Այս տարի բոլորւում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան 41-ամեակը եւ այդ առիթով բահման ամսում տարբեր միջոցառումներով նշւում է Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակը:

Այսօր՝ փետրւարի 1-ի (12 Բահման) առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ՝ լուսահոգի Էմամ Խոմէյնիի Իրան վերադարձի առիթով, համայն երկրում ղօղանջեցին եկեղեցիների և հնչեցին դպրոցների զանգերը:

Այդ առիթով 2020 թւականի փետրւարի 1-ի առաւօտեան, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդի դամբարանում, որին իրենց մասնակցութիւնը բերեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները:

Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանից մի պատւիրակութիւն բաղկացած՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներից, Արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանի, Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանի մեկնեցին Էմամ Խոմէյնի դամբարան և ներկայ գտնւելով արարողութեանը յարգանքի տուրք մատուցեցին հանգուցեալ Էմամի յիշատակին:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ