ԿՈՉ

Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի 37-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, հինգշաբթի 11 Փետրւարի 2016-ին, (22 Բահման‎) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ: 

Առ այդ, մեր սիրելի ժողովրդին կոչ ենք յղում, բարձր գիտակցելով իր պարտականութիւնը մեր սիրելի երկրի իրադարձութիւնների հանդէպ, ամբողջ Իրանի ժողովրդի մեծ ընտանիքի կողքին մասնակցեն, 22 բահմանի համաժողովրդական մեծ քայլարշաւին: