Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի այցը՝ Ս. Թարգմանչաց եկեղեցի

2020 թւականի յունւարի 1-ին Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի Իսլամական քաղխորհրդի անդամ եւ քաղխորհրդի սոցիալական եւ մշակութային յանձնաժողովի խօսնակ՝ պրն. Բաշիր Հոջաթ Նազարին, Թեհրանի քաղաքապետարանի 8-րդ շրջանի քաղաքապետուհի՝ տկն. Էսթեղամաթին, Թեհրանի քաղաքապետարանի կրօնական հարցերով զբաղւող կենտրոնի պետ՝ Հոջաթոլիսլամ Ջաւադ Սադեղզադէն, Քաղաքապետարանի անձնուրացների հարցեով զբաղւող ընդանուր պետ՝ պրն. Ջալալին եւ Թեհրանի քաղաքապետարանի սոցիալական եւ մշակութային հարցերի տեղակալ՝ պրն. Ամիր Աբադին այցելեցին Ս. Թարգմանչաց եկեղեցի որտեղ նրանց դիմաւորեցին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամներ՝ պարոնայք Հայկազ Շիրւանեանը եւ Աշոտ Սինանին, Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհն. Ղարախանեանը եւ եկեղեցու խորհրդի անդամները։

Հանդիպման ընթացքում հիւրերը մասնակցեցին եկեղեցական արարողութեանը եւ ապա ծաղիկ մատուցելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու յուշարձանի առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Հանդիպմանը փոխանակւեցին յուշանւէրներ։

Այցելութեան աւարտին հիւրերը նաեւ այցելեցին նահատակ Վարդան Աղախանեանի բնակարան, տօնական օրերի առիթով իրենց բարեմաղթանքները փոխանցելու ընտանիքի անդամներին:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ