Մեռելոցի Պատարագ Նոր Բուրաստանում

Մեր եկեղեցու կանոնների համաձայն տարւայ ընթացքում հինգ մեծ տօներ՝ Տիրոջ Սուրբ Ծննդեան, Հարութեան, Պայծառակերպութեան, Սուրբ Աստւածածնի վերափոխման եւ Խաչվերացի, յաջորդ օրը նւիրւել է ննջեցեալների յիշատակին եւ մատուցւում է Ս. պատարագ ու կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն:

Առ այդ, թւականիս երկեքշաբթի յունւարի 7-ի առաւօտեան, Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատրան մէջ տեղի ունեցաւ Սուրբ Ծննդեան տօնին յաջորդող մեռելոցի պատարագը: Պատարագը մատուցեց Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը: Պատարագի աւարտին մատուռի մուտքի մօտ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն:

Եկեղեցական արարողութիւններին ներկայ էին արժանապատիւ քահանայ հայրերը, թեմական խորհրդի ներկայացուցիցչները, քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի անդամները ու բարեպաշտները:

Այնուհետեւ սովորութեան համաձայն, Տ. Պարոյր վրդ. Շերնեզեանը, հոգեւոր հայրերի ու աշխարհական անձանց ընկերակցութեամբ այցելեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում նահատակւած հայորդիների հաւաքական դամբարան եւ Թեհրան-Երեւան օդային չւերթի աւիավթարի դառն արկածի ընթացքում զոհւածների դամբարան, կատարելով մասնաւոր աղօթք նրանց հոգիների հանգստութեան համար:

Ազգային Առաջնորդարանի հանրային կապ