ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐՆ ՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԸ ԼԻԲԱՆԱՆ ՄԵԿՆԵՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻՆ

Երկուշաբթի 8 Փետրւար 2016-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեան եւ Կաթողիկոսութեան Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ Տիար Վարդան Վարդանեան մեկնեցին Անթիլիաս-Լիբանան, մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների նիստերին 9-ից 11 Փետրւար 2016, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի։

Կրօնական եւ Քաղաքական ժողովները կը գումարւեն 9-10 Փետրւարին իսկ 11 Փետրւարին գումարւելու է խառն նիստը, որի մասնակցելու են թեմակալ առաջնորդներն, Ազգային Կենտրոնական ու Թեմական Վարչութիւնների ներկայացուցիչները. յայտնենք, որ առաջոնրդ Սրբազան հայրը անդամ է Ազգային վարչութեան Կրօնական ժողովին։ 

Ժողովների հիմնական օրակարգերը լինելու են Ցեղասպանութեան 100-ամեակի նախաձեռնութիւնների ու արդիւնքների արժեւորում, Սսոյ Կաթողիկոսարանին վերատիրացման նպատակով դատական աշխատանքների ընթացքը, Արցախում Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ տարւող աշխատանքը, «Նոր Կիլիկիա» գիւղին հետ առնչւած, Ս. Էջմիածնի հատ գործակցութեան դաշտերը, Սուրիահայութեան տագնապն ու թեմերի հետ առնչւած հարցերն ու ծրագրերը։

Յայտնենք, որ թեմիս առաջնորդ Սրբազան հայրն ու Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեանը 13-14 Փետրւարին մասնակցելու են Անթիլիասում տեղի ունենալիք մի խորհրդաժողովի կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կենտրոնական Մարմնի կողմից, ամփոփելու համար 100-ամեակի առիթով կազմակերպւած աշխատանքներն ու ձեռնարկները, քննարկելու համար ձեռքբերւած արդիւնքն ու խորհրդակցելու յառաջիկայ աշխատանքների ընդհանուր ուղղութիւնների մասին։ 

Թեմակալ առաջնորդ Սրբազան հայրն ու Թեմական Խորհրդի ատենապետը ժողովական աշխատանքների կողքին, յատուկ խորհրդակցութիւն են ունենալու վեհափառ հայրապետին հետ, թեմիս առնչւող ինչպէս նաեւ Կաթողիկոսարան եւ Մաշկոյթի ու  Իսլամական  Հաղորդակցութիւն Կենտրոնի միջեւ տեղի ունենալիք իսլամ-քրիստոնեայ համագումարի կապւած հարցերի շուրջ։