Հայոց Ազգային «Թունեան» Դպրոցի Աշակերտուհիներն Ազգային Առաջնորդարանում

2019 թւականի դեկտեմբերի 29-ի, կէսօրին աշխատանքային ծանր օրից դրական էներգիաով եւ խանդավառութեամբ լցւեց Ազգային առաջնորդարանը. Սրբազան հօրը այցելութեան էին եկած Հայոց Ազգային «Թունեան» դպրոցի աշակերտուհիները, որոնք Ձմեռ Պապիկի և դպրոցի ծնողական խորհրդի ներկայացուցիչների ընկերակցութեամբ ամանորեան համերգներով մուտք գործին Ազգային առաջնորդարանի դահլիճ, Ս. Ծննդեան և Նոր Տարւայ առիթով իրենց շնորհաւորանքները փոխանցելու:

Սրբազան Հայրը ողջունեց եւ մեծապէս գնահատեց աշակերտուհիներին ապա մէկական խաչ նւիրեց իրենց:

Այնուհետեւ աշակերտուհիներն այցելեցին առաջնորդարանի բոլոր գրասենեակները և տօնական երգերով ուրախութիւն պարգևեցին աշխատակազմին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ