Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Նահատակների յիշատակին նւիրւած մեծարման արարողութիւն Նոր Բուրաստան գերեզմանատանը

«ԱԼԻՔ» - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 4-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր էր, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների: Իրանի բանակի նւագախումբը նախ հնչեցրեց Իրանի պետական հիմնը, որից յետոյ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ նահատակների հոգու խաղաղութեան համար: Ծրագրի ընթացքում ներկաներին խօսք ուղղեց Թեհրան նահանգի եւ քաղաքների նահատակների հիմնարկի գերատեսուչ, ճրտգ. Նասիրին, ով ընթերցեց Վալի ֆաղիհի ներկայացուցիչ, հանր. նախագահի տեղակալ եւ նահատակների հիմնարկի տնօրէն հոջ. Շահիդիի պատգամը:

Հրաւիրւեց արտայայտւելու Նահատակների եւ անձնուրացների հարցով «Վալի ֆաղիհ»-ի փոխտնօրէն՝ հոջ. Հասանին: Նա կարեւորեց Իրանում բոլոր ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների միասնականութիւնը՝ երկրի հողային ամբողջականութիւնը պաշտպանելու առումով եւ կարեւորեց այդ միանսնականութեան անդրադարձը միջազգային բեմում: Հրաւիրւեց արտայայտւելու Իսլ. Խորհրդարանում զրադաշտների պատգամաւոր դոկտ. Էսֆանդիար Էխթիարին:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, այդ թւում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թեհրանի կուսակալը, Կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդներ, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների պատասխանատու Սաիդ Թաղաւին, նահատակների հիմնարկի պատասխանատուներ, պետական ու զինւորական հիւրեր եւ նահատակների ընտանիքներ:

Արարողութեան ընթացքում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր ու աշխարհիկ ներկայացուցիչների եւ պետական պաշտօնատարների ձեռամբ յուշանւէրներ յանձնւեցին չորս կրօնական փոքրամասնութիւնների չորս նահատակների ընտանեկան պարագաների: Հայ նահատակների անունից յուշանւէրը յանձնւեց նահատակ Ալֆրէդ Գաբրիի ընտանեկան պարագաներին: Եզարփակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդը: 

Վերջում ներկաների ձեռամբ ծաղիկներ տեղադրւեց նահատակների շիրիմներին:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ