Թեմական խորհուրդը հանդիպեց` Հ.Մ.Մ. «Րաֆֆի» Համալիրի նորընտիր վարչութեան անձնակազմի հետ

Կիրակի 2019 թ. դեկտեմբերի 1-ի երեկոյեան Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը հանդիպեց Հ. Մ. Մ. «Րաֆֆի» Համալիրի նորընտիր վարչութեան անձնակազմի հետ: Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, փոխ ատենապետ՝ պրն. Արա Շահվերդեանը, առաջին ատենադպիր՝ Վահէ Թարոյեանը եւ նոյն խորհրդի անդամներ՝ Հայկազ Շիրւանեանը, Ռաֆիկ Մելիքսէթեանը եւ Աշոտ Սինանին:

Հանդիպման առանցքը կազմեց՝ Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի տարածքի հարցի լիակատար լուծման գործընթացը, եղան մտքերի փոխանակումներ որպէսզի համալիրը իր ողջ հնարաւորութիւններով առաւել քան երբեւէ ծառայի մեր հասարակութեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ