Այսօր՝ շաբաթ 2019 թւականի դեկտեմբերի 7-ին առաւօտեան, Ազգային Առաջնորդարանի աշխատակազմը ուրախութեամբ դիմաւորեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, որը իր ունեցած սրտի վիրահատութեան յետվիրահատական շրջանը անցկացնելով, շուրջ երկու ամիս անց, վերսկսում է իր աշխատանքը Ազգային առաջնորդարանի իր գրասենեակում:
Սրբազան հայրը պաշտօնէութեանը ընդունեց Առաջնորդարանի դահլիճում, կազմի բոլոր անդամները իրենց բարի մաղթանքները յայտնեցին Սրբազան Հօրը:
Թեմակալ Առաջնորդը նաեւ իր հայրական քարոզները փոխանցեց աշխատակազմին, յուսալով աշխատանքային յաջող շաբաթասկիզբ լինի իւրաքանչիւրի համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրութեան հետ կապ
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2714-2019120702?tmpl=component&print=1#sigProId81f6721c3e
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2714-2019120702?tmpl=component&print=1#sigProId81f6721c3e