Մաքրազարդւեց Դուլաբ գերեզմանատան տարածքը

Չորեքշաբթի 4 դեկտեմբեր 2019 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի առաջարկութեամբ եւ Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի համագործակցութեամբ՝ մաքրազարդւեց Դուլաբ Գերեզմանատան տարածքը, որը գտնւում է նոյն քաղաքապետարանի շրջանում:

Գերեզմանատան շրջափակի մաքրութեան եւ բարեզարդման աշխատանքը իրագործւեց Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Ռէզա Աբասիի, նոյն շրջանի 2-րդ մասնաբաժնի քաղաքապետ՝ պրն. Զիեարիի ներկայութեամբ եւ հսկողութեամբ ինչպէս նաեւ նշւած քաղաքապետարանի տարբեր շրջանների բարեզարդման եւ շինարարական բաժինների փոխտնօրէնների եւ աւելի քան 20 հոգանոց աշխատակազմի շնորհիւ:

Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը, իր շնորհակալանքի եւ երախտագիտութեան խօսքն է յայտնում, Թեհրանի Քաղաքապետարանի 14-րդ շրջանի պատասխանատուներին եւ համապատասխան բոլոր մարմիններին:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ